close
Եղանակը Երևանում
21 Փետրվարի 2020
+3°
+6°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Փտր 2020
USD1478.35
GBP1617.79
EUR1517.05
RUB17.43
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կտեղադրվեն Համբարձում Սայադյանի, Պերճ Զեյթունցյանի, Կարապետ Մելիք-Օհանջանյանի և Հրաչյա Թամրազյանին նվիրված հուշատախտակներ

Հասարակություն

20 Ապրիլի 2019, 17:47
 Կտեղադրվեն Համբարձում Սայադյանի, Պերճ Զեյթունցյանի, Կարապետ Մելիք-Օհանջանյանի և Հրաչյա Թամրազյանին նվիրված հուշատախտակներ

Երևանում նախատեսվում է տեղադրել ՀՍՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ Համբարձում Սայադյանի, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ, արձակագիր, դրամատուրգ Պերճ Զեյթունցյանի, ակադեմիկոս Կարապետ Մելիք-Օհանջանյանի և բանասիրական գիտությունների դոկտոր, բանաստեղծ և թարգմանիչ Հրաչյա Թամրազյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակներ:

Այդ մասին որոշման նախագծերն ընդգրկված են Երևանի ավագանու ապրիլի 23-ի նիստի օրակարգում: Նախագծերը ներկայացրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

Համբարձում Սայադյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը նախատեսվում է տեղադրել Մոսկովյան փողոց հ. 31 հասցեում, Պերճ Զեյթունցյանինը՝ Կասյան փողոց հ. 3 հասցեում, Կարապետ Մելիք-Օհանջանյանինը՝ Կիևյան փողոց հ. 5 հասցեում, Հրաչյա Թամրազյանինը՝ Տերյան փողոց հ. 59 հասցեում:

 
Եղանակը տաքանում է
21 Փետրվարի 2020, 17:46 Եղանակը տաքանում է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica