close
Եղանակը Երևանում
16 Հուլիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հլս 2019
USD1476.74
GBP1593.49
EUR1535.47
RUB17.60
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքիայում վերջին 117 տարում 210 խոշոր երկրաշարժ է տեղի ունեցել

Տարածաշրջան

20 Ապրիլի 2019, 17:24
 Թուրքիայում վերջին 117 տարում 210 խոշոր երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայում 1900-2017 թթ. Ամենաքիչը 6.0 մագնիտուդով 210 երկրաշարժ է տեղի ունեցել, որոնք խլել են 86 հազար 802 մարդու կյանք, 597 հազար 865 շինություն փլվել են մասամբ կամ ամբողջությամբ. – հաղորդում է «Անադոլու» գործակալությունը։

Վիճակագրությունը նշված  է Թուրքիայի Ներքին գործերի նախարարության Աղետների և արտակարգ իրավիճակների վարչության կողմից պատրաստված «Թուրքիայում Աղետների կառավարումը և բնական աղետների վիճակագրությունը» անունը կրող զեկույցում։

Ըստ զեկույցի, Թուրքիան գտնվում է Ալպ-հիմալայան գոտում, որը համարվում է ամենաակտիվ երկրաշարժային գոտիներից մեկը։ Միջինը 5 տարին մեկ անգամ Թուրքիայում մեծ չափերի երկրաշարժ է տեղի ունենում, որը խլում է մարդկային կյանքեր և մեծ ավերածություններ առաջացնում։

Նշվում է, որ տվյալ ժամանակաշրջանի առաջին մեծ երկրաշարժը տեղի է ունեցել 1903 թ. Մուշում (7 բալ), որը խլել է 2803 մարդու կյանք։ Ամենամեծ երկրաշարժը տեղի է ունեցել Էրզնկայում (7.9 բալ)՝ 1949 թ., որը խլել է 32.962 մարդու կյանք, այնուհետև 1999 թ. Իզմիթի երկրաշարժը, որի զոհ է գնացել 17.480 մարդ։ Վերջին մեծ երկրաշարժը 7 բալ ուժգնությամբ տեղի է ունեցել 2011 թ. Վանում, որը խլել է 644 մարդու կյանք։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica