close
Եղանակը Երևանում
23 Մայիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Մայ 2019
USD1479.64
GBP1607.85
EUR1535.66
RUB17.47
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կոնգրեսական Ադամ Շիֆը հայ համայնքի ներկայացուցիչների հետ ոգեկոչել է Ցեղասպանության զոհերի հիշատակը

Հասարակություն

20 Ապրիլի 2019, 15:56
 Կոնգրեսական Ադամ Շիֆը հայ համայնքի ներկայացուցիչների հետ ոգեկոչել է Ցեղասպանության զոհերի հիշատակը

Կոնգրեսական Ադամ Շիֆն ԱՄՆ-ում հայկական կազմակերպություններից մի քանիսի անդամների հետ ներկա է եղել Բըրբենքի քաղաքային խորհրդում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողությանը:

Ինչպես հայտնում է Asbarez-ը, արարողությունն առաջնորդել են քաղաքապետ Էմիլի Գաբել Լադին և քաղաքային խորհրդի անդամները: Ներկաների թվում են եղել սենատոր Էնթոնի Պորտանտինոն, Կալիֆոռնիայի խորհրդի անդամ Լոռա Ֆրիդմանը, Լոս Անջելեսի շրջանային կառավարիչ Քեթրին Բարգերը, ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի Բըրբենքի մասնաճյուղի ներկայացուցիչները:

«Բարոյականության տեսանկյունից շատ կարևոր է ասել ճշմարտությունը, քանի որ ցեղասպանությունը, ցավոք, ոչ թե անցյալին, այլ ներկային առնչություն ունեցող բան է: Այսօր մենք միացել ենք մեր հայազգի քույր-եղբայրներին, մայրերին և հայրերին՝ հայտարարելով, որ ճանաչում ենք Հայոց ցեղասպանությունը, և ամեն ինչ կանենք, որպեսզի ապագայում նման բան չկրկնվի»,-ասել է Շիֆը:

Ավելի ուշ երեկոյան վառվող մոմերով արարողություն է անցկացվել Բըրբենքի քաղաքապետարանի առջև:


yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica