close
Եղանակը Երևանում
20 Հուլիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հլս 2019
USD1476.48
GBP1596.79
EUR1535.52
RUB17.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արտակ Զեյնալյանի դիմումը՝ լուրջ սկանդալի պատճառ. Գագիկ Հարությունյանի լիազորությունները կդադարեցվե՞ն. «Ժողովուրդ»

Իրավունք

20 Ապրիլի 2019, 10:41
 Արտակ Զեյնալյանի դիմումը՝ լուրջ սկանդալի պատճառ. Գագիկ Հարությունյանի լիազորությունները կդադարեցվե՞ն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Դատական համակարգում լուրջ սկանդալ է հասունանում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը որոշում է կայացրել ՀՀ վճռաբեկ դատարանի 11 դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար դիմում ուղարկել ԲԴԽ:

Եվ հիմա ԲԴԽ-ն պետք է համապատասխան որոշում կայացնի: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորներն էլ քննարկել են ինքնապաշտպանվելու հնարավորությունները:

Մասնավորապես, դատավորներ Կարինե Պետրոսյանը եւ Ալեքսեյ Սուքոյանը դիմել են Վճռաբեկ դատարան ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի լիազորությունները դադարեցնելու պահանջով, սակայն այդ դիմումը դեռ վարույթ չի ընդունվել:

Եվ, ահա, մեզ հասած լուրերի համաձայն` քաղաքացիական պալատի դատավորները ներքին խոսակցության ժամանակ ասել են` եթե ԲԴԽ-ն իրենց կարգապահական պատասխանատվության կանչի, իրենք էլ կբավարարեն դատավորների դիմումն ու Գագիկ Հարությունյանի լիազորությունները դադարեցնելու որոշում կկայացնեն»։

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica