close
Եղանակը Երևանում
15 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Լիբիայի ժամանակավոր կառավարությունը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Քաղաքական

20 Ապրիլի 2019, 09:28
 Լիբիայի ժամանակավոր կառավարությունը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

ՀԱԼԵՊ, «Գանձասար».- Լիբիական «Այն» կայքը տեղեկացնում է՝ Լիբիայի արեւելյան շրջանի ժամանակավոր կառավարության նախարարների խորհուրդը որդեգրել է միջազգային հարաբերությունների եւ արտաքին գործերի նախարար Աբդուլ Հատի Հուեյճի առաջարկը՝ ընդունել 1915ին, Օսմանյան կայսրության կողմից գործադրված Հայոց ցեղասպանության պատմական իրողությունը:

Կառավարությունը մամուլի հաղորդագրությամբ հայտնում է, որ ներկայիս Լիբիայի նախարարների խորհրդի օրենսդրական տնօրենությունը աշխատանք է տանում բանաձեւելու որոշում,  որի համաձայն, Լիբիայում այսուհետ ամեն տարի ապրիլի 24ին կոգեկոչվի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica