close
Եղանակը Երևանում
24 Մայիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Մայ 2019
USD1479.98
GBP1606.50
EUR1534.46
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իրաքի Բասրայի նահանգը միակն է, որտեղ հայ համայնքն ունի իր պատգամավորը. Իրաքում ՀՀ դեսպան

Քաղաքական

19 Ապրիլի 2019, 20:07
 Իրաքի Բասրայի նահանգը միակն է, որտեղ հայ համայնքն ունի իր պատգամավորը. Իրաքում ՀՀ դեսպան

Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանն ապրիլի 17-18-ը այցելել է Բասրա նահանգ, որտեղ հանդիպեց նահանգապետ Ասաադ ալ-Էդանիին (Assaad Al-Edani)։ 

Դեսպան Փոլադյանն ու նահանգապետ ալ-Էդանին զրույցի ընթացքում ընդգծել են հայ եւ իրաքցի ժողովուրդների` պատմականորեն ձեւավորված հարաբերությունները զարգացնելու անհրաժեշտությունը, կարեւորելով Բասրայի նահանգի տնտեսական հզորությունները եւ համագործակցության առկա ներուժը։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը նպաստող քայլեր իրականացնելու շուրջ, նախանշել են համագործակցության ուղիները՝ գյուղատնտեսության, գիտակրթական եւ առողջապահության բնագավառներում։

Դեսպան Փոլադյանը հանդիպել է նաեւ Բասրայի նահանգային Խորհրդի նախագահ Սաբահ ալ-Բազզունիի (Sabah al-Bazouni) հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ եւ բասրացի խորհրդարանականների համագործակցության հնարավորությունները՝ ընդգծելով, որ Իրաքի Բասրայի նահանգը միակն է, որտեղ հայ համայնքն ունի իր պատգամավորը։

Այնուհետեւ ՀՀ դեսպանը հանդիպումներ է ունեցել Բասրայի նահանգի ներդրումների հիմնարկության նախագահ Ալաա Սալմանի (Alaa Salman) եւ Բասրայի համալսարանի ռեկտոր Սաջիդ Հասանի (Sajid Hasan) հետ, որոնց հետ քննարկվեցին առեւտրատնտեսական, ներդրումային եւ գիտակրթական բնագավառներում համագործակցության հեռանկարները։

Դեսպան Փոլադյանը այցելել է նաեւ Բասրայի Սբ. Աստվածածին հայկական եկեղեցի եւ հանդիպել համայնքի ներկայացուցիների հետ՝ պատասխանելով նրանց մտահոգող հարցերին։

 #Լրջացեք #ՀանունԵրկրի
23 Մայիսի 2019, 15:58 #Լրջացեք #ՀանունԵրկրի
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica