close
Եղանակը Երևանում
24 Մայիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Մայ 2019
USD1479.98
GBP1606.50
EUR1534.46
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վարորդները կարող են տուգանքների ծանուցումների մասին տեղեկանալ azdarar.am-ից. ոստիկանություն

Իրավունք

19 Ապրիլի 2019, 19:15
 Վարորդները կարող են տուգանքների ծանուցումների մասին տեղեկանալ azdarar.am-ից. ոստիկանություն

Ճանապարհային ոստիկանությունը տրանսպորտային միջոցների սեփականատերերին և վարորդներին հորդորում է ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների փաստերով կայացված որոշումների ծանուցումների համար օգտվել նաև azdarar.am ինտերնետային կայքից և իրազեկվել փոստային ծառայության չհանձնած որոշումների առկայության մասին: 

«Վերջին շրջանում հաճախակի են դարձել քաղաքացիների դժգոհությունները՝ կապված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների փաստերով կայացված որոշումների ծանուցման գործընթացի հետ:

Ճանապարհային ոստիկանությունն իրազեկում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 283-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով՝ որոշումն ուղարկվում է պատվիրված նամակով՝ տրանսպորտային միջոցի հաշվառման կամ նախապես անձի կողմից հայտնված հասցեով:

Եթե փոստով ուղարկված որոշումը տարբեր պատճառներով հնարավոր չի լինում հանձնել հասցեատիրոջը, այն վերադարձվում է ուղարկողին՝ տվյալ դեպքում՝ Ճանապարհային ոստիկանություն և տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների՝ azdarar.am պաշտոնական ինտերնետային կայքում: Այդ դեպքում որոշումը համարվում է հանձնված (պատշաճ ծանուցված) որոշման մասին ծանուցումն ինտերնետային կայքում տեղադրելու օրվան հաջորդող հինգերորդ օրը:

Հետևաբար, Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների՝ azdarar.am պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրված լինելը ևս համարվում է պատշաճ ծանուցում:

Հնարավոր ոչ բարենպաստ հետևանքներից խուսափելու նպատակով, Ճանապարհային ոստիկանությունը տրանսպորտային միջոցների սեփականատերերին և վարորդներին հորդորում է ծանուցումների համար օգտվել նաև azdarar.am ինտերնետային կայքից և իրազեկվել փոստային ծառայության կողմից չհանձնված որոշումների առկայության մասին»,-հայտարարում է Ճանապարհային ոստիկանությունը:

 #Լրջացեք #ՀանունԵրկրի
23 Մայիսի 2019, 15:58 #Լրջացեք #ՀանունԵրկրի
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica