close
Եղանակը Երևանում
18 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Օգս 2019
USD1475.92
GBP1578.43
EUR1527.46
RUB17.22
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՊԵԿ պաշտոնատար անձինք նախնական կալանքից ազատ են արձակվել դատարանի կողմից այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառման արդյունքում. Գոռ Աբրահամյան

Իրավունք

19 Ապրիլի 2019, 14:11
 ՊԵԿ պաշտոնատար անձինք նախնական կալանքից ազատ են արձակվել դատարանի կողմից այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառման արդյունքում. Գոռ Աբրահամյան

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամայանն իր ֆեյբուքյան էջում պարզաբանում է տարածել կապված մամուլում ՊԵԿ մի խումբ պաշտոնատար անձանց «անաղմուկ ազատ արձակման մասին» հրապարակման կապակցությամբ: Նա մասնավորապես նշել է.

«Մամուլում այսօր տեղեկատվություն է հրապարակվել այն մասին, որ ՊԵԿ մի խումբ պաշտոնատար անձանց կողմից նախնական համաձայնությամբ շորթմամբ խոշոր չափերի կաշառք պահանջելու և ստանալու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով քննվող քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված ՊԵԿ աշխատակից Սուրեն Էլոյանը, ում նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանքը, «անաղմուկ ազատ է արձակվել և վայելում է իր հանգիստը» և գտնվում է ՀՀ-ից դուրս:

Հարկ եմ համարում տեղեկացնել, որ նշված քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված երեք պաշտոնատար անձինք, այդ թվում նաև Սուրեն Էլոյանը, նախնական կալանքից ազատ են արձակվել դատարանի կողմից այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառման արդյունքում:

Դատարանի այդ որոշումները ՀՀ դատախազության կողմից բողոքարկվել են վերադաս դատարան՝ համարելով դրանք չհիմնավորված: Վաղարշակ Լալայանի և Սամսոն Առաքելյանի մասով տարվել է վերաքննիչ բողոք, իսկ Սուրեն Էլոյանի մասով վճռաբեկ բողոք: Դրանցով դեռևս որոշումներ չեն ընդունվել: 
Հարկ եմ համարում պարզաբանել նաև, որ Սուրեն Էլոյանի՝ տվյալ պահին Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվելու մասին ՀՀ դատախազությունը տվյալներ չունի:

Տեղեկացնեմ, որ նշված երեք անձանց մասով քրեական գործը դատական քննության փուլում է»:

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica