close
Եղանակը Երևանում
19 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Օգս 2019
USD1475.92
GBP1578.43
EUR1527.46
RUB17.22
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մենք որևէ մեկին թույլ չենք տվել, որ վիրավորեն. Գագիկ Ծառուկյանը` նոր իշխանությունների մասին

Հասարակություն

19 Ապրիլի 2019, 12:51
 Մենք որևէ մեկին թույլ չենք տվել, որ վիրավորեն. Գագիկ Ծառուկյանը` նոր իշխանությունների մասին

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը խորհրդարանում է, խմբակցության անունից ելույթ է ունենալու «Պետական տուրքի» մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ:

Մինչ հարցի քննարկումը` նա լրագրողների հետ ճեպազրույցում ներկայացրեց Նիկոլ Փաշինյանի հետ իր հանդիպման մի քանի մանամասներ, մասնավորապես նշեց, որ քննարկել են տնտեսական իրավիճակը, և վարչապետն ասել է` քննարկումների ընթացքում թող ընդունվի ճիշտ որոշում։

«Ես ասում եմ, որ երկրի վարչապետը ցանկացած հարցով, կապ չունի կուսակցական պատկանելություն, ով լավ առաջարկ անի, որ երկիրը զարգանա, նա կողմնակից է։ Չկա իմ ու քոնը, չկա մարդկանց նեղացնել։ Մենք հարցը տալիս ենք, թող բարի լինեն հարցի պատասխանն իրենք տան։ Այսօր ժողովուրդը մեր բոլորից, նոր իշխանություններից սպասելիք ունի, բայց էս մթնոլորտում, երբ մեկը մեկին վիրավորում են... Խի՞ եք վիրավորում, ձեր ցավը տանեմ, մենք որևէ մեկին թույլ չենք տվել, որ վիրավորեն։ Միտքը, գաղափարը, հարցը, լուծումն ասեք, մենք ասենք...»,- շեշտեց Ծառուկյանը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը առաջարկություններ էր ներկայացրել կառավարության ներկայացրած` «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխությունների մասին նախագծի վերաբերյալ։ Մասնավորապես` իշխանական խմբակցության ներկայացուցիչներն առաջարկել էին ցեմենտի հումքի համար պետական տուրք չսահմանել, իսկ ցեմենտի ներկրման համար կառավարության առաջարկած 22 հազար դրամ պետական տուրքի գործողության ժամանակաշրջան սահմանել 1 տարին։

Հավելենք նաև, որ ԲՀԿ-ական պատգամավորները դեմ են կլինկերի համար պետական տուրք չսահմանելուն:

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica