close
Եղանակը Երևանում
24 Մայիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Մայ 2019
USD1479.98
GBP1606.50
EUR1534.46
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքիան ամենավերջին երկիրն է, որ պետք է մեզ դաս տա. ֆրանսիացի պատգամավոր

Տարածաշրջան

19 Ապրիլի 2019, 12:09
 Թուրքիան ամենավերջին երկիրն է, որ պետք է մեզ դաս տա. ֆրանսիացի պատգամավոր

Թուրքիայի Անթալիա քաղաքում օրերս կայացած` ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում ֆրանսիական պատվիրակության անդամ, պատգամավոր Սոնյա Կրիմիի և Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուի միջև տեղի ունեցած միջադեպից հետո Կրիմին հարցազրույց է տվել Euronews լրատվական գործակալությանը, որում անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանությանը:

«Ըստ իս` թուրք ժողովուրդը կարողանում է առերեսվել իր պատմությանը: Ես չասացի, որ Թուրքիային եմ պատասխանատու համարում, ասում եմ, որ 1915 թ. դեպքերի մեջ մեղավոր է Օսմանյան կառավարությունը: Եթե կոտորած կամ ցեղասպանություն չի եղել, չնայած այդ ժամանակ ցեղասպանություն տերմին դեռևս չկար, ինչո՞ւ են թուրքական դատարանները դատել թուրք պաշտոնյաներին:

Հայոց ցեղասպանության փաստը հերքելը չեմ կարծում, որ հանցանք է, սակայն բոլորը պետք է հարգեն Ֆրանսիայի Սահմանադրությունը: Ես չեմ ասում, որ Թուրքիան պետք է ընդունի Ցեղասպանությունը: Մենք` ֆրանսիացիներս, ցանկացել ենք ապրիլի 24-ը նշել որպես Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման օր, դա մեր իրավունքն է, մեր օրենքը: Թուրք պաշտոնյաները փորձում են մեզ դաս տալ: Թուրքիան ամենավերջին երկիրն է, որ պետք է մեզ դաս տա: Մեր ժողովրդավարությունը կատարյալ չէ, սակայն մեր բանտերում լրագրողներ չկան:

Ֆրանսիան ցեղասպանությո՞ւն է իրականացրել Ռուանդայում, Ալժիրում: Ոչ: Ֆրանսիան ընդունո՞ւմ է  Ալժիրում իրականացրած հանցանքները: Այո: Ֆրանսիան ընդունո՞ւմ է, որ մասնաբաժին ունի նաև Հայոց ցեղասպանության ժամանակ սխալ որոշումների կայացման մեջ: Այո: Տարբերությունը սա է: Մենք Մակրոնի հրամանով հանձնաժողով ենք ստեղծել, որի նպատակը Ռուանդայի դեպքերն ուսումնասիրելն է: Ինչ եզրակացություն էլ տա, Ֆրանսիան պատրաստ է դա ընդունել: Մեր և Թուրքիայի միջև տարբերությունը դա է: Թուրքերին էլ խորհուրդ կտամ նման ձև վարվել»,- ասել է Կրիմին:

 #Լրջացեք #ՀանունԵրկրի
23 Մայիսի 2019, 15:58 #Լրջացեք #ՀանունԵրկրի
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica