close
Եղանակը Երևանում
25 Մայիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Մայ 2019
USD1480.03
GBP1609.35
EUR1537.15
RUB17.44
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայկ Սարգսյանը «հա՛մ եղեց, հա՛մ դեղեց» Ծառուկյանին

Քաղաքական

19 Ապրիլի 2019, 11:14
 Հայկ Սարգսյանը «հա՛մ եղեց, հա՛մ դեղեց» Ծառուկյանին

ԱԺ-ում «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքի նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ հարակից զեկուցող` «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը նույնպես խոսեց ցեմենտի մասին, բայց այս անգամ ոչ թե լրագրողների հետ, այլ ԱԺ ամբիոնից:

Նա ևս մեկ անգամ նշեց, որ ՀՀ-ում այս պահի դրությամբ ցեմենտ արտադրող երեք ընկերություն կա, ապա ընդգծեց`մեր երկիր իրանական ցեմենտ ներմուծվել է հեղափոխությունից հետո։

«Հայաստան իրանական ցեմենտ մուտք գործելուց հետո ցեմենտի գները ՀՀ-ում նվազեցին 10 000 դրամով, և սա ոչ թե սեփականատերերի բարի կամքի, այլ կառավարության վարած քաղաքականության արդյունքն էր, երբ մրցակցություն առաջացավ, նաև որակը լավացավ»,- ասաց պատգամավորը` շեշտելով, որ կարևորում է իրանական ցեմենտի ներկրումը:

Ըստ նրա` եթե 22 հազար դրամ պետտուրք սահմանվի, մեկ տարվա ընթացքում ցեմենտի ներմուծման արդյունքում 4 մլրդի պետական տուրք կունենա ՀՀ պետբյուջեն, այն դեպքում, երբ ցեմենտ արտադրող տեղական գործարանները 3. 3 մլրդ հարկ են վճարել, բայց երեք անգամ էլ շատ են իրացրել։

«Ես շատ եմ հարգում Գագիկ Ծառուկյանին՝ հաշվի առնելով, որ նա զրոյից հաջողությունների հասած գործարար է, նաև նրա կոնցեռնն ամենաշատ հարկ վճարողներից է։ Այս օրերին պարոն Ծառուկյանը հայտարարել է, որ տնտեսական հանձնաժողովի մի շարք պատգամավորներ հանդիպել են ցեմենտ արտադրողների հետ՝ նկատի ունենալով, որ իրենց դեմ են գործել։ Այո՛, հանդիպել ենք, տարօրինակ չէր լինի` նման հարց քննարկվեր, և բոլոր` ցեմենտ արտադրողների հետ չհանդիպենք, խնդիրները քննարկենք:  Ցանկացած հարցի քննարկման ժամանակ շահագրգիռ բոլոր կողմերի հետ հանդիպում ենք։ Պետք է շահավետ լուծումը գտնել, որը կբխի ոչ թե միայն մեկ արտադրողի շահերից, այլ կպաշտպանի քաղաքացիների շահերը»,- նշեց Հայկ Սարգսյանը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica