close
Եղանակը Երևանում
18 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Օգս 2019
USD1475.92
GBP1578.43
EUR1527.46
RUB17.22
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ստեփանակերտում կազմակերպվել է ցուցահանդես՝ նվիրված հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան

Արցախ

18 Ապրիլի 2019, 21:48
 Ստեփանակերտում կազմակերպվել է ցուցահանդես՝ նվիրված հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան

ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության նախաձեռնությամբ և «Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամ»-ի աջակցությամբ Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի ցուցասրահում այսօր կազմակերպվել է «Արցախի ազատագրված տարածքների ամրոցները» խորագրով ցուցահանդես՝ նվիրված հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան:

«Արցախպրես»-ի  թղթակցի  հաղորդմամբ՝  միջոցառմանը  բացման   խոսքով  հանդես  է եկել  ԱՀ   մշակույթի, երիտասարդության  հարցերի  և զբոսաշրջության  նախարար  Լեռնիկ  Հովհաննիսյանը:

Նրա  խոսքով՝    ցուցահանդեսին  ներկայացվել  է  15   կիկլոպյան  ամրոցների    լուսանկարներ, որոնք  Քաշաթաղի  շրջանում 2010-2018 թվականներին  ուսումնասիրվել  են  հնագիտական   խմբի   կողմից:
«Քաշաթաղի   շրջանում    2015  թվականին   կազմել  ենք    ավելի  քան  30   հուշարձանների պահպանական  գոտիներ:  Հուշարձանների  հայտնաբերման  ուղղությամբ   ամենօրյա  աշխատանքներ են  իրականացվում: Ամենաշատ    պատմամշակութային   հուշարձանները    հայտնաբերվում  են   Քաշաթաղի  և Շահումյանի   շրջաններում:  Այս  տարի  ԱՀ  պետական  բյուջեով  շարունակվելու  են    հուշարձանների   թե´ պահպանական  գոտիների  ստեղծման  և  թե´  դրանց  վկայագրման,  հաշվառման  աշխատանքները: Պահպանական գոտիների  ստեղծումը  կարևոր  է  նրանով, որ  կարողանանք  շրջանային   պատմական  միջավայրի  պահպանության  ծառայողների   կողմից   իրականացնել վերահսկողություն: Այս  տարի  կունենանք  նաև  Շահումյանի  շրջանի  հուշարձանների   պետական   ցուցակը:  Պաշտոնական  տվյալների   համաձայն՝   ներկայումս  հանրապետությունում  գրանցված  է    ավելի  քան  4300    հուշարձան,     իսկ  ոչ   պաշտոնական   տվյալներով՝  շուրջ   10  հազար»,-մասնավորապես  ավելացրել  է  նախարարը:
Միջոցառմանը  ներկա  հնագետ  Գագիկ   Սարգսյանն  էլ  ասել է, որ   ցուցահանդեսին  ներկայացված  են    Արցախի  ազատագրված  տարածքների  այն  ամրոցների   լուսանկարները, որոնք   տեսքի  են  բերվել   և որոնք  հնարավոր  է  ներկայացնել  հանրությանը:
«Ազատագրված  տարածքներում  ամրոցների  թիվն  ավելի  քան   60-նն  է:  Ամրոցները  հետազոտելու ընթացքում,   հաշվի  առնելով  տարբեր  հատկանիշներ, տալիս  ենք մոտավոր  թվագրությունը: Ցուցահանդեսին  ներկայացված  ամրոցներից  ոչ  մեկը  պեղված  չեն: Մենք՝  հնագիտական  խմբի  ներկայացուցիչներս,  մեր տքնաջան  աշխատանքի  արդյունքում   ենք  կարողացել  բացահայտել     հայկական   ամրոցները, որոնք   դարերի  պատմություն  ունեն  և կարևոր  արժեքներ  են    ներկայացնում»,- ասել  է  Գ. Սարգսյանը:
Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica