close
Եղանակը Երևանում
18 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Օգս 2019
USD1475.92
GBP1578.43
EUR1527.46
RUB17.22
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արցախում ներկայացրել են միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովի գործունեության արդյունքները

Արցախ

18 Ապրիլի 2019, 18:32
 Արցախում ներկայացրել են միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովի գործունեության արդյունքները

ԱՀ մշակույթի, եիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարարությանը կից գործող միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովի անդամներն այսօր՝ ապրիլի 18-ին ներկայացրել են 2018 թվականի գործունեության հաշվետվությունը:

Մարտակերտի շրջանի Նոր Կարմիրավան գյուղի տարածքում գտնվող մարդակերպ կոթողների պեղման եւ ուսումնասիրման ախշատանքների հաշվետվությունը զեկուցել է պեղումների ղեկավար Նժդեհ Երանյանը։ Խոսելով արդյունքների մասին՝ Երանյանը նշել է, որ հայտնաբերվել եւ վավերացվել է 7 կոթող, որոնց կուտակումը մեկ վայրում հավանական են դարձնում այն ենթադրությունը, որ վերջիններս գտնվում են իրենց կանգնեցման նախնական վայրում։

«Կոթողների շրջակայքում, 2000- ական թվականների կառուցված ջրանցքի հատակին հայտնաբերվել է մ.թ.ա. 7-5-րդ դարերով թվագրված սափոր: Հայտնաբերվել է նաեւ հիմնահողային թաղում՝ թաղմանն ուղեկցող 18 տարբեր անոթներ, մածուկից, սարդիոնից եւ բրոնզից պատրաստված ուլունքներ»,- ասել է Երանյանը։

Ասկերանի շրջանի Տիգրանակերտի հնավայրի եւ շրջակայքի 2018 թվականի հնագիտական պեղումների հաշվետվությունը զեկուցել է արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը:

«Տիգրանակերտում հայտնաբերել ենք 15-ից ավելի վաղ քրիստոնեական նմուշներ, որոնք իրենց հնությամբ չեն արձանագրվել Արցախի ոչ մի տարածքում»,- ասել է Պետրոսյանը»։

Մշակույթի նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը խոսելով հնագիտական հանձնաժողովի 2018-ի գործունեության մասին նշել է, որ հնագիտական աշխատանքներն արդյունավետ էին։

«Մենք շարունակելու ենք մեր աշխատանքները։ Հավելեմ նաեւ, որ այս տարի իրականացնելու ենք «Դեպի միջնադար» նոր ծրագիրը, որի շրջանակներում հնագիտական պեղումներ ենք իրականացնելու Բերդաշենի ամրոցում եւ նրա շրջակայքում»,- ասել է Լեռնիկ Հովհաննիսյանը։

aparaj.am

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica