close
Եղանակը Երևանում
21 Նոյեմբերի 2019
+0°
+8°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Նմբ 2019
USD1476.69
GBP1617.03
EUR1528.46
RUB17.47
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մնում է` Մամեդյարովը թիմ հավաքի և հայերի հետ ֆուտբոլ խաղա Երևանում. ադրբեջանցի պատգամավոր

Տարածաշրջան

18 Ապրիլի 2019, 15:18
 Մնում է` Մամեդյարովը թիմ հավաքի և հայերի հետ ֆուտբոլ խաղա Երևանում. ադրբեջանցի պատգամավոր

Ապրիլի 15-ին Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի ԱԳ նախարարների և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մասնակցությամբ կայացած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել կազմակերպել լրագրողների` Բաքու,  Երևան և Լեռնային Ղարաբաղ փոխադարձ այցեր:

Ադրբեջանցի հայտնի լրագրող, ներկայումս պատգամավոր Ագիլ Աբասը ծաղրել է այդ պայմանավորվածությունը` այն «մանկական խաղ» անվանելով. հայտնում է Minval.az-ը:

«Ես կմեկնեմ Աղդամ, ընդ որում` զենքը ձեռքիս: Դա հարցի մի կողմն է: Իսկ ինչ վերաբերում է Էլմար Աամեդյարովի հայտարարությանը, ապա ես երկար  ծիծաղել եմ… Մնում է միայն ֆուտբոլային հանդիպում կազմակերպել Ստեփանակերտում, որպեսզի մեր և հայ լրագրողները գնան և մասնակցեն: Կամ` Մամեդյարովը կարող է ԱԳՆ աշխատակիցներից թիմ հավաքել և հայերի հետ ֆուտբոլ խաղալ Երևանում: Այդպես էլ կլուծվի Ղարաբաղյան խնդիրը: Մամեդյարովի հանդիպումը հայ նախարարի հետ ինձ մանկական խաղ է հիշեցնում»,- ասել է նա:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica