Պեսկովը չգիտի` Պուտինը կդիտի՞ Պորոշենկո- Զելենսկի բանավեճը
Աշխարհ

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը չգիտի` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կդիտի՞ Ուկրաինայի նախագահի պաշտոնի թեկնածուներ Պյոտր Պորոշենկոյի և Վլադիմիր Զելենսկիի բանավեճը, սակայն անձամբ կցանկանար տեսնել այդ «հետաքրքիր տեսարանը». հայտնում է РИА Новости-ն:
Հիշեցնենք, որ բանավեճը կկայանա վաղը` «Օլիմպիյսկի» մարզադաշտում: Ընտրությունների երկրորդ փուլը կկայանա ապրիլի 21-ին: