close
Եղանակը Երևանում
22 Հոկտեմբերի 2019
+16°
+17°Ցերեկ
+10°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Հոկ 2019
USD1475.96
GBP1615.51
EUR1530.36
RUB17.48
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՄԱԿ-ը Տրիպոլիում զինված հակամարտությունից տուժածներին օգնելու համար հատկացրել է 2 միլիոն դոլար

Աշխարհ

18 Ապրիլի 2019, 13:43
 ՄԱԿ-ը Տրիպոլիում զինված հակամարտությունից տուժածներին օգնելու համար հատկացրել է 2 միլիոն դոլար

ՄԱԿ-ը Լիբիայում զինված հակամարտության հետևանքով տուժածներին օգնություն ցուցաբերելու համար 2 միլիոն դոլար է հատկացրել Արտակարգ իրավիճակների արձագանքման կենտրոնական հիմնադրամից: Այս մասին տեղեկացնում է africanews.com-ը:

Տրամադրված գումարը կուղղվի բռնի պայմանների մեջ գտնվող քաղաքացիներին, այդ թվում` ներգաղթյալներին ու փախստականներին, կենսական անհրաժեշտության օգնություն ցուցաբերելու համար:

«Ես խորապես մտահոգված եմ Լիբիայում տիրող իրավիճակով: Վերջին 24 ժամվա ընթացքում Տրիպոլիում տեղի է ունեցել քաղաքացիական բնակչության նկատմամբ ամենախոշոր հարձակումը` 2014 թվականից ի վեր: Կոչ եմ անում բոլոր կողմերին` հրաժարվել զենքի կիրառումից, քանի որ այն ավելի մեծ ռիսկի է ենթարկում ոչ միայն մարդկանց, այլ նաև ենթակառուցվածքները»,- ընդգծել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի` մարդասիրական հարցերով տեղակալ Մարկ Լոուկոկը:

Միևնույն ժամանակ, ՄԱԿ-ը հավաստիացրել է, որ հատկացված դրամական օգնությունը նախևառաջ կուղղվի զինված հակամարտության հետևանքով տուժածներին ընդունող հիվանդանոցներին:

Հիշեցնենք, որ Լիբիայի մայրաքաղաքում`Տրիպոլիում, ավելի վաղ տեղի ունեցած զինված հակամարտության հետևանքով զոհվել է 205 մարդ, տուժել`913-ը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica