close
Եղանակը Երևանում
23 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Օգս 2019
USD1475.91
GBP1577.33
EUR1527.40
RUB17.25
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ինքն իմ հետ չի կարա գա երկխոսության. Ծառուկյանը՝ Թունյանին

Քաղաքական

18 Ապրիլի 2019, 13:30
 Ինքն իմ հետ չի կարա գա երկխոսության. Ծառուկյանը՝ Թունյանին

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն անդրադարձավ նաև «Արարատցեմենտ»-ի խնդրին: Ասաց, որ գործարանի աշխատողներից շատերն են ցանկացել խորհրդարան գալ, իրենց բողոքը հայտնել, բայց ինքը չի թողել: Ըստ Ծառուկյանի` աշխատակիցներն իրեն տարբեր բաներ են խնդրել փոխանցել:

«Հիմա թող Բաբկեն Թունյանը գործարանի աշխատակիցներին բացատրի։ Ասում են՝ օրենքը սենց ա, մենք էլ ասում են՝ ցեմենտ չենք արտադրում, այլ կլինկեր ենք արտադրում, օրենքին հակառակ որևէ բան չենք անում»,- ասաց նա։

Հարցին` արդյո՞ք ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը հանդիպել է իր հետ, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց. «Ինքն իմ հետ չի կարա գա երկխոսության, թող գնա գործարան, ամբողջ աշխատակիցներն իրան սպասում են: Թող գնար, բարի լիներ, մինչև էդ որոշում կայացնելը գործարանի պատասխանատուների, ղեկավարների հետ խոսեր` մասնագիտորեն, որ էդ Թունյանը հասկանար՝ կլինկերն ինչ ա, ցեմենտն ինչ ա։ Նոր էդ ժամանակ խնդիրը կկարգավորվեր»:

Ըստ նրա` «Արարատցեմենտ» գործարանը, 3 ամիս աշխատելով,  1 մլն 200 տոննա արտադրանք կարող է տալ: «Հետևաբար՝  պետք է կարողանանք մեր տեղական արտադրանքին աջակցել, մեր աշխատողներին հնարավորություն տանք: Մեր աշխատողները լացում էին՝ վարկերի տակ են»,- նշեց Գագիկ Ծառուկյանը:

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica