close
Եղանակը Երևանում
23 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Օգս 2019
USD1475.91
GBP1577.33
EUR1527.40
RUB17.25
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱԺ ընդդիմությունը չկարողացավ «գցել» Ատոմ Ջանջուղազյանին

Քաղաքական

18 Ապրիլի 2019, 11:44
 ԱԺ ընդդիմությունը չկարողացավ «գցել» Ատոմ Ջանջուղազյանին

Խորհրդարանական պատմության մեջերևի առաջին անգամ ընդդիմությունը բարձրացրել էր կառավարության անդամին` ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին, պաշտոնանկ անելու հարցը։

Նշենք, որ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նախարարություն հարց էր ուղարկել: Դրա պատասխանը, խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի պնդմամբ, վիրավորական էր, քանի որ բոլոր հարցերին տրվել էին նույնաբովանդակ պատասխաններ: Խմբակցությունը ֆինանսների նախարարին պաշտոնանկ անելու նախագծով դիմել էր օրենսդիրին:

«Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, կարծում եմ, այստեղ պետք է նստած լիներ, որովհետև հարցն իրեն էր վերաբերում: Նրա չգալը նույնպես վերաբերմունք է խորհրդարանին, ու մենք պնդում ենք մեր որոշումը։ Սա զգուշացում է բոլոր նախարարներին, որ խորհրդարանական կառավարման ձգտող երկրում նման պահվածք չդրսևորեն, անընդունելի է», - խորհրդարանում այսօր ասաց Մարուքյանը։

Ջանջուղազյանին պաշտոնից հեռացնելու նախագծին կողմ էր նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը։ Պատգամավոր Միքայել Մելքումյանն ասաց, որ առաջադրված հարցերի պատասխանները իրենք էլ չեն ստացել, այնինչ` նախարարը պարզ, հասկանալի լեզվով պետք է ներկայացներ խնդրի էությունը:

Ընդդիմադիր երկու խմբակցությունների ձայները, սակայն, բավարար չէին նախագծին դրական եզրակացություն տալու համարև 67 դեմ, 41 կողմ, 1 ձեռնպահ ձայնով նախարարին պաշտոնանկ անելու հարցը դուրս եկավ օրակարգից:

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica