close
Եղանակը Երևանում
23 Մայիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Մայ 2019
USD1479.98
GBP1606.50
EUR1534.46
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ռուս սահմանապահները կանխել են Հայաստան թմրանյութ անցկացնելու փորձը

Հասարակություն

18 Ապրիլի 2019, 11:36
 Ռուս սահմանապահները կանխել են Հայաստան թմրանյութ անցկացնելու փորձը

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության աշխատակիցները «Ագարակ» անցակետում կանխել են Իրանից Հայաստան թմրանյութ անցկացնելու փորձը:

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ապրիլի 15-ին տրանսպորտային միջոցներից մեկի խուզարկության ընթացքում Մեղրիի ջոկատի զինծառայողները Իրանի քաղաքացու անձնական իրերի մեջ հայտնաբերել են մեթադոն տեսակի թմրամիջոց պարունակող 40 հաբ, ինչպես նաև մուգ շագանակագույն գույնի զանգված պարունակող փաթեթ՝ ենթադրաբար, ափիոն տեսակի թմրամիջոց:

Նշվում է, որ հայտնաբերված իրերը համարվում են թմրանյութ և արգելված է դրանց շրջանառությունը՝ համաձայն Հայաստանի օրենսդրության:

Տրանսպորտային միջոցի ձերբակալված վարորդը փոխանցվել է Հայաստանի իրավապահ մարմիններին՝ իրավախախտման բոլոր հանգամանքները պարզելու համար:


 #Լրջացեք #ՀանունԵրկրի
23 Մայիսի 2019, 15:58 #Լրջացեք #ՀանունԵրկրի
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica