Ստամբուլի նորընտիր քաղաքապետը հայերին նույնպես շնորհակալություն է հայտնել
Տարածաշրջան

Երեկ` 18 օր տևած հաշվարկներից և քննարկումներից հետո, քաղաքապետի մանդատը ստացած Էքրեմ Իմամօղլուն հանրահավաքի ժամանակ շնորհակալություն է հայտնել իրեն աջակցած Ստամբուլի բնակիչներին, այդ թվում` հայերին. հաղորդում է mynet.com կայքը:
«Ստամբուլի բնակիչների միջև խտրականություն չեմ դնելու: Որ կրոնից, ազգից ուզում է լինեն: Ղեկավարելու ենք առանց խտրականությունների: Ողջունում և շնորհակալություն եմ հայտնում այս քաղաքում բոլոր ապրողներին: Ողջունում եմ քրդին և թուրքին, այս քաղաքի սունիներին և ալևիներին, այս քաղաքի քրիստոնյաներին, հայերին, հույներին»,- հայտարարել է Ստամբուլի նորընտիր քաղաքապետը: