close
Եղանակը Երևանում
16 Սեպտեմբերի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Սեպ 2019
USD1476.18
GBP1592.94
EUR1528.61
RUB17.41
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բաքուն և Երևանը հետաքրքրված են, որ այս անգամ պայմանավորվածությունները թղթի վրա չմնան. Լավրով

Արցախ

17 Ապրիլի 2019, 13:44
 Բաքուն և Երևանը հետաքրքրված են, որ այս անգամ պայմանավորվածությունները թղթի վրա չմնան. Լավրով

Ե´վ Բաքուն, և´ Երևանը շահագրգռված են, որ վերջին պայմանավորվածությունները թղթի վրա չմնան: Այդ մասին Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:

Անդրադառնալով Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի այն հայտարարությանը, որ քննարկումները եղել են  Ռուսաստանի կողմից 2016-ին արված առաջարկների շուրջ, Լավրովը նշել է, որ դրանք դուրս չեն գալիս ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մոտեցումների շրջանակից, դրանք ենթադրում են  հակամարտող կողմերի միջև պայմանավորվածությունների որոնում` տարածքային ամբողջականության, ժողովուրդների ինքնորոշման, ուժի չկիրառման սկզբունքների հիման վրա:

Ըստ նրա` այդ ամենն արտացոլված է համանախագահների բազմաթիվ հայտարարություններում:

«Մանրամասները, իհարկե, գաղտնի են»,-նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:

Լավրովը նաև ասել  է, որ նախկինում շատ պայմանավորվածություններ, ճիշտ է, մնացել են թղթի վրա, սակայն այս հանդիպումից հետո, զգալով այն մթնոլորտը, որում այժմ տարվում է աշխատանքը,  հիմքեր ունի կարծելու, որ և´ Բաքուն, և´ Երևանը շահագրգռված են, որ  այս անգամ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածությունները  թղթի վրա չմնան: «Մենք դրան կօգնենք»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին Մոսկվայում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի ԱԳ նախարարների և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մասնակցությամբ հանդիպում` նվիրված ԼՂ հակամարտության կարգավորման հեռանկարներին:

Բերքի տոն՝ Երևանում
14 Սեպտեմբերի 2019, 16:05 Բերքի տոն՝ Երևանում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica