close
Եղանակը Երևանում
19 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Օգս 2019
USD1475.92
GBP1578.43
EUR1527.46
RUB17.22
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ապրիլի 24-ը Մոնրեալի քաղաքապետարանը հռչակեց որպես Հայոց ցեղասպանության հիշատակման օր

Քաղաքական

16 Ապրիլի 2019, 23:30
 Ապրիլի 24-ը Մոնրեալի քաղաքապետարանը հռչակեց որպես Հայոց ցեղասպանության հիշատակման օր

15 Ապրիլ 2019-ին Մոնթրէալի քաղաքապետարանը յատուկ նիստի մը ընթացքին հրապարակեց յայտարարութիւն մը Հայոց ցեղասպանութեան 104-ամեակի յիշատակման օրուան առնչութեամբ, որուն մէջ կը նշուի, թէ 1915-1916 թուականներուն տեղի ունեցած Հայոց Ցեղասպանութիւնը 20-րդ դարու առաջին ցեղասպանութիւնն էր, որուն զոհ գացին հայ ժողովուրդին երկու երրորդը: Վերոնշեալ նիստին ներկայ էին Մոնթրէալի Հայ Դատի յանձնախումբի պատուիրակութիւնը եւ Գանատայի մօտ ՀՀ հիւղատոս պրն. Արա Մկրտչեան։

Յայտարարութեան մէջ կը յիշուի, թէ 1997 թուականէն սկսեալ Մոնթրէալի քաղաքապետարանը ամէն տարի վաւերացուցած է բանաձեւ մը, որոնց մէջ դատապարտած է մէկուկէս միլիոն հայերու տեղահանութիւնը, ջարդը եւ վերապրողներու խզումը իրենց պապենական հողերէն: Մինչ 28 Նոյեմբեր 2003-ին Քեպէգի քաղաքապետարանը Ապրիլ 24-ը այնուհետեւ յայտարարեց Հայոց Ցեղասպանութեան յիշատակման օր:

Նշեալ յայտարարութեան մէջ կը յիշատակուի նաեւ, թէ Մոնթրէալի մէջ կը բնակին 50 000 հայեր, որոնք, որպէս հայ համայնք, իրենց մասնակցութիւնը կը բերեն քաղաքի մշակութային, տնտեսական, ընկերային եւ քաղաքական կեանքին:

Ահունցիք-Քարթիէրվիլ շրջանի քաղաքապետ Էմիլի Թուիէի առաջարկով եւ Մոնթրէալի քաղաքապետ Վալերի Փլանթի վաւերացումով 24 Ապրիլ 2019-ը կը յայտարարուի որպէս Մոնթրէալի մէջ Հայոց Ցեղասպանութեան յիշատակման օր եւ կոչ կ՚ուղղուի մոնթրէալցիներուն՝ յարգանքի տուրք մատուցել Ցեղասպանութեան զոհերուն՝ հաստատելու համար մոնթրէալցիներուն համերաշխութիւնը հայ ժողովուրդին հետ:

horizonweekly.ca

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica