close
Եղանակը Երևանում
23 Հուլիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հլս 2019
USD1476.18
GBP1593.70
EUR1534.18
RUB17.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Դու ո՞վ ես, որ մեզ լռեցնես», «բա դո՞ւ ով ես». ԱԺ-ում չեն տարբերում` ով ով է

Քաղաքական

16 Ապրիլի 2019, 12:51
 «Դու ո՞վ ես, որ մեզ լռեցնես», «բա դո՞ւ ով ես». ԱԺ-ում չեն տարբերում` ով ով է

Հեղափոխությունը եղել, ավարտվել է, 82 մանդատ ունեք՝ գործ արեք, ո՞վ է սաբոտաժ անում: «Լուսավոր Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Էդմոն  Մարուքյանի այս ելույթին արձագանքելու համար խորհրդարանի ամբիոնին մոտեցավ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը։

Նա նախ ԼՀ խմբակցության ղեկավարին հիշեցրեց, թե նախկինում ասում էին, որ ուզում են աջակցել, օգնել։  

Նրա այդ ասածին տեղից արձագանքեց ԼՀԿ խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը:

«Պարոն Գորգիսյան, տեղից ոչ մի խոսք: Իյա, պարո'ն Գորգիսյան, լռեք, ի»,- ասաց Հայրապետյանը:

Ի պաշտպանության թիմակցի, ձեռքի մուրճը մի քանի անգամ սեղանին հարվածելով, միջամտեց նաև Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը: «Ժողովո'ւրդ ջան, սենց չեղավ։ Մեկը գրանցվում է, գալիս է ամբիոնի մոտ, խոսում է, մյուսները լսում են: Եթե ասելիք կա, վեր են կենում, գալիս են ամբիոնի մոտ, խոսում են»,- ասաց նա:

Միրզոյանի հորդորը չհանդարտեցրեց կրքերը: Մխիթար Հայրապետյանը Գորգիսյանին ու մյուսներին խորհուրդ տվեց փոխել հռետորաբանությունը: «Սա խնդրանք է, չեմ ուզում` ընկալվի որպես սպառնալիք, որ եթե դուք չփոխեք էս ամենը, մենք էլ կփոխենք մեր ոճը։ Ես չեմ ուզում, որ որևէ մեկը խաբվի մեր երիտասարդ տարիքին, իսկ դուխի հետ կապված՝ առնվազն էս հատվածը պրակտիկորեն ապացուցել է, որ ունի»,- հոխորտաց նա: 

«Լուսավոր Հայաստան»-ից կրկին արձագանքեցին տեղից: Այս անգամ Հայրապետյանը հունից դուրս եկավ: «Այ քեզ բան, լռեք ասեցի, մյուս անգամ չեմ թողի, որ ձեն հանեք տեղից, լռեք ասեցի»,- ասաց նա:

«Դու ո՞վ ես, որ մեզ լռեցնես»,- ԼՀԿ-ից հակադարձեցին Հայրապետյանին:

«Բա դո՞ւ ով ես»,- բարկացավ Մխիթար Հայրապետյանը։

ԱԺ խոսնակը, իրավիճակը փրկելու համար, ներկայացնելով Հայրապետյանին, հայտարարեց. «Հիմա ելույթ է ունենում ՀՀ ԱԺ կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության, սփյուռքի մշտական հանձնաժողովի նախագահը: Ցավում եմ, որ մինչև հիմա չեք ծանոթացել»։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica