close
Եղանակը Երևանում
22 Ապրիլի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Ապր 2019
USD1481.98
GBP1626.09
EUR1542.18
RUB17.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Խորհրդարանական ընդդիմությունը մեծամասնությանը կոչ է անում վերանայել վարքագիծը

Քաղաքական

16 Ապրիլի 2019, 11:59
 Խորհրդարանական ընդդիմությունը մեծամասնությանը կոչ է անում վերանայել վարքագիծը

Ազգային ժողովում  ընդդիմադիր խմբակցությունների ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունները, հանձնաժողովներում քննարկման ժամանակ բացասական եզրակացություն ստանալով,  մեծամասնության կողմից մերժվեցին և չմտան լիագումար նիստի օրակարգ։   

ԱԺ ամբիոնից ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ իշխանության առարկությունների պաշտպանության համար սոցիալական ցանցերում «մի ճտտոցով» հրահանգ է իջեցվում, և սկսվում է «հարձակում»  ընդդիմության ներկայացուցիչների վրա: «Ասում են, թե հեղափոխության դեմ պայքար է սկսվել… Մի' փորձեք սոցիալական ցանցերում զոմբիական հրաման տալ՝ զոմբիի նման հարձակվեք։ Ի՞նչ ենք ասում` ադեկվատ, նորմալ նախագիծ է։ Ասում ենք` քննարկենք, սա այն հարթակն է, որտեղ պետք է քննարկել, բանավիճել, գուցե դուք մեզ համոզեք, որ մենք սխալ ենք, բայց էսպես իմպերատիվ կերպով դակել, ասել՝ ոչ, ու գնալ առաջ, դա ինձ մոտ արթնացնում է շատ վատ հիշողություններ»,- ասաց նա:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ելույթում նշեց, որ խորհրդարանական մեծամասնությունը կարող է քվեարկությամբ ընդգրկել նախագծերը լիագումար նիստի օրակարգում, քննարկել, հետո միայն որոշում կայացնել։ «Քննարկենք, ապացուցեք, որ լավը չէ, պոպուլիզմ է։ Մամուլում էլ է գրվել` պառլամենտը պարապության է մատնվել, կառավարությունը չի գեներացնում նախագծեր, պատգամավորների նախագծերն էլ մերժվում են, չեն թողնում, որ քննարկվեն»:

Նա խորհրդարանական մեծամասնությանը կոչ արեց ներքին քննարկումներ կազմակերպել ու վերանայել վարքագիծը։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica