close
Եղանակը Երևանում
22 Ապրիլի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Ապր 2019
USD1481.98
GBP1626.09
EUR1542.18
RUB17.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ցեմենտի գործարանի շուրջ ստեղծված վիճակի մեղավորը ԱԺ հանձնաժողովն է. Ծառուկյան

Հասարակություն

16 Ապրիլի 2019, 11:20
 Ցեմենտի գործարանի շուրջ ստեղծված վիճակի մեղավորը ԱԺ հանձնաժողովն է. Ծառուկյան

Արդեն մի քանի օր  շարունակվող` «Արարատ ցեմենտ» գործարանի աշխատակիցների բողոքի ակցիային այսօր խորհրդարանում անդրադարձավ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը: «Կատարվածն ինչ-որ մեկի անձնական շահերի հետևանք է: Խնդիրը հիմնական հանձնաժողովի` ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի մեջ է»,- ասաց նա:

Ծառուկյանը հայտնեց, որ խնդիրը քննարկվել էր էկոնոմիկայի և բնական պաշարների նախարարի հետ և որոշվել էր տուրք սահմանել ներկրվող ցեմենտի վրա: «Մենք էլ մեր կողմից 50 հազար դրամը սարքել էինք 40 հազար դրամ, որ պահանջարկը մեծ լինի, իսկ այսօր չգիտեմ՝ ով, ինչ անձնական շահերից ելնելով, հանձնաժողովում որոշում է՝ թող էդքան ընտանիք չաշխատի, կլինկերի (ցեմենտի հումքի) վրա տուրք չդրվի։ Հենց կլինկերը ցեմենտի հիմնական մասն է, որը ծախսերի 90 տոկոսն է», - գործարանի շուրջ ստեղծված իրավիճակն այսպես մեկնաբանեց նա` ընդգծելով, որ նման առաջարկ ներկայացնողներն անձնական շահեր են հետապնդում։

Ըստ Ծառուկյանի` «պրովոկատորներ» են ուղարկում ցեմենտի գործարան, մարդկանց, որոնք ընդհանրապես կապ չունեն գործարանի հետ: «Ասում են՝ ինչի՞ ես եկել, ասում է՝ եկել եմ ցեմենտի գործարանի աշխատողների շահերը պաշտպանեմ։ Ցեմենտի գործարանի աշխատողի շահերը, համապատասխան, վարչապետը պաշտպանում է, սեփականատերը պաշտպանում է: Պետք է միայն պահանջվի հանձնաժողովի նախագահից, որ սա անընդունելի է։ Եթե այսօր հանձնաժողովը որոշում է կայացրել, որ պետք է կլինկերը հարկվի, հիմա մենք ցեմենտ չենք արտադրի, ո՞րն է խնդիրը։ Կառավարությունը հանձնարարել է, հարցը լուծված է: Թե ի՞նչ փոխվեց հանձնաժողովում, ներկա կլինեք, կտեսնեք քննարկումները»,- ասաց նա:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica