close
Եղանակը Երևանում
17 Հունիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Հնս 2019
USD1478.40
GBP1605.13
EUR1539.06
RUB17.43
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արցախում հրդեհների հետևանքով տուժած տարածքների վնասները չեն փոխհատուցվի կառավարության կողմից

Արցախ

15 Ապրիլի 2019, 20:23
 Արցախում հրդեհների հետևանքով տուժած տարածքների վնասները չեն փոխհատուցվի կառավարության կողմից

ԱՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն:«Արցախպրես»-ի  թղթակցի  հաղորդմամբ՝   խորհրդակցությանը   բացման  խոսքով  հանդես  է  եկել  ԱՀ  գյուղատնտեսության  նախարար   Ժիրայր  Միրզոյանը՝  ասելով, որ  հանրապետությունում  արդեն  սկսված  է  բույսերի    պաշտպանության  ուղղությամբ    իրականացվող   կարևորագույն    միջոցառումներից  մեկը՝  հակահրդեհային   պաշտպանության    աշխատանքները: 

Այդ  աշխատանքների   հիմնական  ուղղվածությունը  կանխարգելիչ    միջոցառումներն են: Դրան    հաջորդելու  է  հակահրդեհային   պաշտպանության  փուլը, որը    ենթադրում է   գյուղատնտեսական  ակտիվ   տարածքներում ավելի  քան   20 հրշեջ-փրկարարական     կետերի   տեղադրում     և    հրդեհի  դեպքում  արագ  արձագանքի  համար շուրջօրյա   հերթապահություն:
Ըստ  Ժ.  Միրզոյանի՝  հակահրդեհային  պաշտպանությունը    միջգերատեսչական    բնույթի  միջոցառում   է, որում    ընդգրկված  են  և   ԱՀ   գյուղատնտեսության  նախարարությունը, և՛ արտակարգ  իրավիճակների  պետական  ծառայությունը, և՛ ԱՀ  շրջանների  վարչակազմերը, ինչպես  նաև    համայնքները:
 
«Ներկայումս       իրականացնում ենք  կանխարգելիչ  միջոցառումների  ծրագիր, որը  քիմիական  եղանակով  պայքար  է  դաշտամիջյան   ճանապարհների  եզրերին    պաշտպանիչ     շերտեր   ստեղծելու  համար:  Ընդհանուր առմամբ,  հանրապետության    ողջ   տարածքում    քիմիական  պայքար  է  ծավալվելու  շուրջ 1600  հա-ի  վրա»,-ավելացրել  է  Ժ. Միրզոյանը:
 
Նախարարը  ոլորտի  պատասխանատուներին    առանձին  հանձնարարականներ  է  տվել     հասարակության  իրազեկվածության մակարդակը  բարձրացնելու ուղղությամբ, որպեսզի տարածքները, որտեղ  իրականացվելու  են  քիմիական   պայքար,  անասնապահներն  իրենց   անասունները    հեռու  պահեն   այդ  վայրերից:  Իսկ  այն անձինք  ովքեր   էլ  օգտվում  են  այդ տարածքների բուսականությունից, մի  առ  ժամանակ զգուշանան:  Մեղվաբուծությամբ  զբաղվող գյուղատնտեսները ևս պետք է մեղվափեթակները  հեռու  պահեն  այդ  տարածքներից:   
 
Անդրադառնալով  հակահրդեհային պաշտպանության  նախորդ  տարվա  արդյունքներին՝  Ժ.  Միրզոյանը  տեղեկացրել   է  նաև, որ   անցած  տարի  հանրապտությունում  շուրջ  70  հա  գարնանացան  և  աշնանացան   ցանքատարածքների  կորուստ   է  գրանցվել:  
 
Նա  հավելել  է. «Մենք  մի  քանի  տասնյակ  հազարավոր  հա    հրդեհի   դեպքեր   ենք  ունեցել  բնական   կերհանդակներում,     արոտներում  և   խոտհարքերում, որի  վնասները  չափազանց  մեծ  են, ինչպես  անասնապահության   ոլորտում, որպես  կերի  հիմնական  աղբյուր, այնպես  էլ՝  բնապահպանական: Սկսելու  ենք   համագործակցությունն  էլ  ավելի  սերտացնել   տեղական  ինքնակառավարման  մարմինների հետ՝ սահմանելով հանրային  ուժեղ  վերահսկողություն»: 
 
Ժ. Միրզոյանը  վերահաստատել է կառավարության    այն  դիրքորոշումը, որ  հրդեհների  հետևանքով   տուժած  տարածքների   վնասները  չեն  փոխհատուցվելու  կառավարության  կողմից: Կառավարությունը  հետամուտ  է  լինելու  բացահայտելու  մեղավորներին, ովքեր   էլ ենթարկվելու  են      վարչական   պատասխանատվության:Խորհրդակցությանը  մասնակցում  էին   ԱՀ  գյուղատնտեսության  նախարարության  ոլորտի   պատասխանատուներ,   ԱՀ  արտակարգ  իրավիճակների  պետական  ծառայության     համապատասխան  տեսչության    ներկայացուցիչներ, ովքեր     հանդես  են  եկել  առաջարկներով  ու   հարցերով:
Մեծամիտները Եւ Միւսները
16 Հունիսի 2019, 15:18 Մեծամիտները Եւ Միւսները
Բողոքի ցույց Թբիլիսիում
15 Հունիսի 2019, 23:01 Բողոքի ցույց Թբիլիսիում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica