close
Եղանակը Երևանում
12 Դեկտեմբերի 2019
+0°
+5°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Դեկ 2019
USD1478.02
GBP1628.02
EUR1529.79
RUB17.53
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արցախի պետնախարարը աշխատանքային այցով եղել է Քաշաթաղի շրջանում

Արցախ

15 Ապրիլի 2019, 19:17
 Արցախի պետնախարարը աշխատանքային այցով եղել է Քաշաթաղի շրջանում

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը ապրիլի 14-ին աշխատանքային այց է կատարել Քաշաթաղի շրջանի հարավային թև: Այս մասին հայտնում են ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Այցի ընթացքում պետական նախարարն Իշխանաձոր համայնքում ծանոթացել է կառավարության և մասնավորի կողմից իրականացվող ընթացիկ ծրագրերին, մասնավորապես՝ պետական աջակցության միջոցներով նախատեսվող ինտենսիվ այգիների տնկարաններ ստեղծելու գործընթացին։

Այնուհետև պետական նախարարը շրջել է «Մասիս Տոբակո» ընկերության կողմից ծխախոտագործության համալիր ծրագրի իրականացման համար հատկացված դաշտում, հետաքրքրվել ծրագրի մեկնարկով և ստեղծվելիք նոր աշխատատեղերով: Պատասխանատուները նշել են, որ սկսված է հողօգտագործողներին սածիլների տրամադրման գործընթացը, ինչի համար տրամադրվել է 35 հա տարածք։

Իշխանաձորում պետական նախարարը շրջանի հարավային թևի համայնքների ղեկավարների և գյուղոլորտի պատասխանատուների մասնակցությամբ անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն: «Ուրախությամբ պետք է նշեմ, որ հանրապետությունում, այդ թվում՝ նաև Քաշաթաղում, անցած տարիների համեմատ գարնանացանի ծավալները մեծացել են, ինչը միանշանակ ողջունելի է, և հորդորում եմ այսուհետ ևս պահպանել սահմանած նշաձողը»,- իր խոսքում նշել է Գ. Մարտիրոսյանը:

Աշխատանքային այցին մասնակցել են նաև գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը, գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի տնօրեն Տիգրան Ծատրյանը և Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար Ստեփան Սարգսյանը:

ԱԱԾ-ն նոր բացահայտում է արել
11 Դեկտեմբերի 2019, 15:05 ԱԱԾ-ն նոր բացահայտում է արել
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ճոխ 2020
11 Դեկտեմբերի 2019, 13:39 HES_VIDEOՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ճոխ 2020
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica