close
Եղանակը Երևանում
23 Ապրիլի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Ապր 2019
USD1481.98
GBP1626.09
EUR1542.18
RUB17.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նիկոլ Փաշինյանն իշխանությունը զավթել է ստով ու կեղծիքով. Նարեկ Սամսոնյան

Քաղաքական

15 Ապրիլի 2019, 18:05
 Նիկոլ Փաշինյանն իշխանությունը զավթել է ստով ու կեղծիքով. Նարեկ Սամսոնյան

Նիկոլ Փաշինյանն իշխանությունը զավթել է ստով ու կեղծիքով, և նրա քաղաքական հայտարարությունների  90 տոկոսը հերթով հերքվել են: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ Նարեկ Սամսոնյանը:

«Հասարակության լայն շրջանակների համար արդեն իսկ տեսանելի են բոլոր ստերը, որոնք ասվել են գործող իշխանության կողմից: Մեր սիմվոլիկ ակցիան, որ սկսել ենք ապրիլի 1-ից, նպատակ է հետապնդում, որ բացահայտենք  ստի ու կեղծիքի ընդհանուր մթնոլորտը Հայաստանում: Նիկոլ Փաշինյանը նախկին իշխանություններին մեղադրում էր ստի ու կեղծիքի միջոցով իշխանությունը պահելու մեջ, բայց այսօր նրա իշխանությունն ամբողջությամբ ստի ու կեղծիքի հիման վրա է կառուցված: Թե՛ գրպանային ընդդիմությունը, թե՛ գրպանային քաղհասարակությունը նպաստում են դրան: Այսօր մենք իրականացրեցինք ակցիայի երկրորդ փուլը, որը բավական խաղաղ բնույթ էր կրում: Այն վարչական, առավել ևս քրեական իրավախախտման տրամաբանության մեջ չէր տեղավորվում»,- մեկնաբանեց Սամսոնյանը:

Ասուլիսի բանախոսներից` #sutNikol նախաձեռնության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը նշեց, որ Հայաստանում նախորդ տարվա ապրիլ-մայիսին տեղի ունեցածը «թավշյա հեղափոխություն» չէր: «Հեղափոխությունը կոնկրետ սահմանում ունի: Այն, ինչ կատարվեց անցած տարի Հայաստանում, ոչ մի աղերս չունի հեղափոխության հետ: Հայաստանում կատարվածը պետական հեղաշրջում է: Ու այսօր մեր խնդիրն  է ցույց տալ այն այն մեծ ստերը, որոնց հավատաց ազգաբնակչության զգալի հատվածը: Բայց հասարակությունը, նախևառաջ, պետք է սովորի լսել ճիշտը, այնուհետև քննադատական վերաբերմունք ունենալ այդ ճշտի նկատմամբ, որպեսզի կարողանա ավելի հասուն ընտրություն կայացնել»,- ասաց նա:

Տեր-Նակալյանը նաև շեշտեց, որ ինչքան էլ իշխանական քարոզչությունը փորձի առաջ քաշել այն թեզը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը լավն է, թիմն է վատը, դա նրանց չի հաջողվի, քանի որ ամենավատն այդ թիմի մեջ ղեկավարն է:

Նա առանձնացրեց վարչապետի այն խոսքերը, որոնք սուտ դուրս չեն եկել: «Դրանք երկուսն են: Առաջինը վերաբերում է Սերժ Սարգսյանի հեռանալուն, երկրորդը` արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելուն: Բայց սրա մասով էլ խոստումը կարելի է 50 տոկոսով կատարված համարել, քանի որ այն «հեղափոխական տրիբունայից» հետևյալ ձևակերպմամբ էր հնչում` «մենք պետք է փոխենք Ընտրական օրենսգիրքը, կուսակցությունների մասին նոր օրենք ունենանք, ապա  նոր դրանց հիման վրա ընտրություններ կազմակերպենք»,- ասաց բանախոսը:

Նիկոլ Փաշինյանի ստերի մասով Նարեկ Սամսոնյանը հավելեց, որ վարչապետի ամենամեծ ստերից են, օրինակ, Սաշիկ Սարգսյանի` ցանկացած բիզնեսում 50 տոկոս «փայ»  ունենալը, որ դատավորները որևէ մեկից զանգ չեն ստանում և այլն:

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica