close
Եղանակը Երևանում
19 Հոկտեմբերի 2019
+13°
+23°Ցերեկ
+13°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հոկ 2019
USD1476.34
GBP1614.19
EUR1530.17
RUB17.45
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դիարբեքիրում հաղթած ընդդիմադիր թեկնածուի մանդատը տրվել է իշխանության պարտված թեկնածուին

Տարածաշրջան

15 Ապրիլի 2019, 17:43
 Դիարբեքիրում հաղթած ընդդիմադիր թեկնածուի մանդատը տրվել է իշխանության պարտված թեկնածուին

Դիարբեքիրի Բաղլար շրջանում հաղթած` քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության թեկնածու Զեյյաթ Ջեյլանի մանդատը տրվել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության թեկնածու Հուսեյն Բեյօղլուին. հաղորդում է gazeteduvar.com.tr կայքը:

ԱԶԿ թեկնածու Բեյօղլուն բողոքարկել էր` նշելով, որ Ջայլանը չի կարող ստանալ մանդատ, քանի որ աշխատել է որպես ուսուցիչ, ինչը դեմ է համապատասխան կանոններին: «Քանի որ 2019 թ. մարտի 31-ի` Բաղլար թաղամասի ընտրություններում առաջադրված ԺԴԿ թեկնածու Ջեյլանը չի համապատասխանում ընտրության պահանջներին, այդ իսկ պատճառով նրան չպետք է մանդատ տրվի, և մանդատը պետք է փոխանցվի երկրորդ` ամենաշատ ձայնը հավաքած թեկնածուին»,- նշվում էր բողոքարկման մեջ:

Բարձրագույն ընտրական հանձնաժողովը բավարարել է այս պահանջը: ԺԴԿ-ն բողոքարկել է այս որոշումը, և  ԲԸՀ -ն մոտ օրերս գնահատական կտա բողոքարկմանը:

Նշենք, որ քրդամետ կուսակցության թեկնածուն հաղթել է` ստանալով ձայների 70 տոկոսը:

Մեր յեղափոխութեան արարիչը
18 Հոկտեմբերի 2019, 15:32 Մեր յեղափոխութեան արարիչը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica