close
Եղանակը Երևանում
23 Ապրիլի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Ապր 2019
USD1481.98
GBP1626.09
EUR1542.18
RUB17.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի ԱԳ նախարարների և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների համատեղ հայտարարությունը

Արցախ

15 Ապրիլի 2019, 16:54
 Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի  ԱԳ նախարարների և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների համատեղ հայտարարությունը

Մոսկվայում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների ու ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հանդիպումը:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքում ասվում է, որ ի զարգացումն ս.թ. մարտի 29-ին Վիեննայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև կայացած գագաթաժողովի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների՝ հանդիպման մասնակիցները քննարկեցին իրադրությունը սահմանին և շփման գծում, ինչպես նաև հումանիտար ոլորտում փոխգործակցության հաստատման հեռանկարները: Տեղի ունեցավ մտքերի հանգամանալից  փոխանակում կարգավորման հիմնարար հարցերի շուրջ: 

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները հաստատել են քաղաքական-դիվանագիտական միջոցներով ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքեր գործադրելու մտադրությունը: Նշվել է հակամարտության գոտում իրավիճակի հետագա կայունացման հարցում շահագրգռությունը, մասնավորապես` գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ: Կողմերը նաև պայմանավորվել են փոխադարձ հիմքով միջոցներ ձեռնարկել, որպեսզի  երկու երկրներում ձերբակալվածների հարազատները կարողանան այցելել նրանց: Նախարարները պատրաստակամություն են հայտնել պրակտիկ աշխատանք սկսել մարդկանց միջև շփումներ հաստատելու համար, ներառյալ`  ԶԼՄ-ների ներկայացուցիչների փոխադարձ այցերը:

ՌԴ ԱԳՆ ղեկավարը և ԵԱՀԿ ՄԽ համանախագահները դարձյալ հայտարարել են, որ հավատարիմ են իրենց միջնորդական առաքելությանը, որն ուղղված է տարածաշրջանում կայուն խաղաղության ձեռք բերմանը:

Հանդիպման մասնակիցները պայմանավորվել են շարունակել շփումները մոտ ապագայում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica