close
Եղանակը Երևանում
23 Ապրիլի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Ապր 2019
USD1481.98
GBP1626.09
EUR1542.18
RUB17.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Փաշինյանի ստերը լավագույնս ներկայացողները 1000 դոլար մրցանակ կստանան

Հասարակություն

15 Ապրիլի 2019, 16:47
 Փաշինյանի ստերը լավագույնս ներկայացողները 1000 դոլար մրցանակ կստանան

Քանի որ մոտենում է նախորդ տարվա` սահմանադրական կարգի տապալման առաջին տարելիցը, մենք` ընկերներով ու համախոհներով, որոշել էինք ցույց տալ ոմանց, որ Հայաստանի պետականության դիմադրությունը դեռ ամբողջովին տապալված չէ. այսօր լրագրողների հետ զրույցում ասաց #sutNikol նախաձեռնության համակարգողներից Արթուր Դանիելյանը:

«Այսօր Հայաստանի 8 քաղաքներում մեր համակիրներն ու համախոհները միացել են #sutNikol ակցիային ու ցույց տվել, որ ստի ու կեղծիքի ալիքը դեռ չի հաղթել բանականությանը: Մասնակիցների ընդհանուր թիվը 32-ն է, բերման է ենթարկվել 12 մարդ»,- հայտնեց նա` ընդգծելով, որ սա նմանատիպ ակցիաների սկիզբն է:

Նախաձեռնության անդամներից Նարեկ Սամսոնյանը, որը նաև «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ի նախագահն է, ասաց, որ Փաշինյանի ստերի հիման վրա մրցույթ են հայտարարում: «Հայտնի հեքիաթի նման` ով ամենամեծ սուտն ասի, թագավորությանս կեսը կտամ, մենք էլ հայտարարում ենք` արվեստի միջոցով ցույց տվեք Նիկոլ Փաշինյանի ծայրահեղ սուտն ու մրցանակ շահեք: Արվեստի միջոցով կարող են ներկայացնել Նիկոլ Փաշինյանի հայտարարած ամենասուտ նախադասությունը, խոստումը: Մրցանակային ֆոնդը 1000 ԱՄՆ դոլար է, կարող է և ավելանալ: Ամենաշատ «նիկոլներ»` հավանումներ, ստացած մարդիկ ապրիլի 26–ին կազմակերպվելիք հրապարակային միջոցառման ժամանակ կմասնակցեն ընտրության փուլին և արվեստագետներից կազմված ժյուրին կորոշի հաղթողներին»,- ասաց նա:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica