close
Եղանակը Երևանում
23 Ապրիլի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Ապր 2019
USD1481.98
GBP1626.09
EUR1542.18
RUB17.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Էբոլայի բռնկումը դեռևս համաշխարհային արտակարգ իրավիճակ չէ. ԱՀԿ

Աշխարհ

15 Ապրիլի 2019, 16:45
 Էբոլայի բռնկումը դեռևս համաշխարհային արտակարգ իրավիճակ չէ. ԱՀԿ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հավաստիացնում է, որ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում բռնկված էբոլայի համաճարակը դեռևս համաշխարհային արտակարգ իրավիճակի չի հանգեցնի. հաղորդում է BBC-ն:

Սա էբոլա վարակիչ հիվանդության երկրորդ համաճարակն է, արդենվ վարակվել է ավելի քան 1206 մարդ, մահացել` 764-ը: Հիվանդությամբ վարակվելու դեպքում սկզբնական շրջանում չկա որևէ ահազանգող նախանշան:

Պրոֆեսոր Ռոբերտ Ստեֆենը, որը ԱՀԿ արտակարգ իրավիճակների հանձնաժողովի նախագահն է, ասել է, որ այս պահին հիվանդությանն արտակարգ իրավիճակի կարգավիճակ տալը որևէ նշանակություն չի ունենա: Նա, այնուամենայնիվ, ընդգծել է, որ դա չի նշանակում, թե պետք է նստել ու ոչինչ չանել: «Այժմ մեզ ֆինանսավորում են հիվանդության վիրուսը համաշխարհային մակարդակով կանխելու համար»,- ասել է Ստեֆենը` հավելելով, որ ստացել են անհրաժեշտ գումարի միայն կեսը:

Հիշեցնենք, որ հիվանդության համաճարակը բռնկվել էր 2018 թվականի օգոստոսից և դեռևս պահպանվում է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության երկու շրջաններում`Հարավային Կիվուում և Իթուրիում: Այս պահին  հիվանդության տարածումը հարևան երկրներում լուրջ վտանգ է, մինչդեռ ամբողջ աշխարհում վիրուսի տարածումը քիչ հավանական է:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica