close
Եղանակը Երևանում
19 Հունիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հնս 2019
USD1477.78
GBP1598.37
EUR1534.35
RUB17.43
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ասանժն օգտագործել է Էկվադորի դեսպանությունը լրտեսության համար. Էկվադորի նախագահ

Աշխարհ

15 Ապրիլի 2019, 16:17
 Ասանժն օգտագործել է Էկվադորի դեսպանությունը լրտեսության համար. Էկվադորի նախագահ

Ջուլիան Ասանժն օգտագործել է Լոնդոնում Էկվադորի դեսպանությունը լրտեսելու նպատակով: Այս մասին հայտնել է երկրի նախագահ Լենին Մորենոն` հավելելով. «Ոչ մի այլ ժողովուրդ ազդեցություն չի ունեցել դեսպանության այն որոշման վրա, որի համաձայն`«Վիկիլիքս»-ի ղեկավարը ապաստան է գտել այնտեղ իր իսկ կողմից հրահրված բռնություններից հետո»: Այս մասին տեղեկացնում է BBC-ն: 

Ասանժի իրավաբաննը ավելի վաղ մեղադրել էր Էկվադորին «վիրավորական և անհիմն պնդումների համար»:

Էկվադորի նախագահը, որը պաշտոնավարում է 2017 թվականից, հայտնել է Ասանժին 7 տարվա  ապաստան տալուց հետո նրան այնտեղից հեռացնելու որոշման մասին: «Ապակայունացման յուրաքանչյուր փորձ Էկվադորի համար դատապարտելի է, քանի որ մենք ինքնիշխան ժողովուրդ ենք և հարգում ենք ամեն երկրի քաղաքականությունը»,- ասել է նա:

Նախագահը նաև հավելել է. «Մենք չենք կարող մեր տունը, որը բացել է իր դռները, լրտեսության կենտրոն դարձնել»:

ԱԺ նիստը` ուղիղ
19 Հունիսի 2019, 10:03 HES_VIDEOԱԺ նիստը` ուղիղ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica