close
Եղանակը Երևանում
23 Ապրիլի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Ապր 2019
USD1481.98
GBP1626.09
EUR1542.18
RUB17.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Առաջարկվում է ստեղծել «դուխով առաջ գնալու նախարարություն»

Հասարակություն

15 Ապրիլի 2019, 15:52
 Առաջարկվում է  ստեղծել «դուխով առաջ գնալու նախարարություն»

Տեղեկացրել ենք, որ այսօր ԱԺ պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագիծը:

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, տեղեկացնելով, որ նախարարությունների թիվը 17-ից դառնալու է 12, չհստակեցրեց, թե  որքա՞ն աշխատող է կրճատվելու։

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հետաքրքրվեց` որքա՞ն աշխատող է կրճատվելու «կասկածելի բարեփոխումների արդյունքում»։

Նախարարն առարկեց պատգամավորին. «Սա կասկածելի չէ մեզ համար, սա լեգիտիմ կառավարության համոզմունքն է»: Նա այդպես էլ հստակ որևէ թիվ չնշեց:

 «Քանի՞ մարդ է դառնալու գործազուրկ, քանի՞ մարդ է ծեծելու զբաղվածության գործակալության դռները, քանի՞ մարդ է հավակնելու արտագաղթի։ Դրա համար ենք թվեր ուզում իմանալ, պարո'ն նախարար։ Մենք ի՞նչ ենք ունենալու և հանուն ինչի՞։ Դուք այնպիսի նախարարություններ եք միացնում, որ անհասկանալի է` ի՞նչ կապ ունի այսօրվա կրթության նախարարը սպորտի հետ։ Կբացատրե՞ք ուղղակի կապը»,- հարցրեց Գևորգ Պետրոսյանը՝ առաջարկելով ստեղծել «դուխով առաջ գնալու նախարարություն»։

Ի պատասխան` արդարադատության նախարարը շեշտեց, թե դժվար գտնվի մի նախարար, որը հավասարաչափ առնչություն ունենա իր ենթակայության բոլոր ոլորտների հետ: «Նախարարների պաշտոնները քաղաքական պաշտոններ են, և նրանք ունենում են իրենց տեղակալները, որոնք դրանց համար պատասխանատու են։ Նախարարն ընդունում է քաղաքական որոշումներ: Մենք շատ ավելի բարձր մակարդակի կառույց ունենք, քան դուխով առաջ գնալու նախարարությունն է։ Ունենք Ազգային ժողով և կառավարություն, առհասարակ` ունենք դուխով առաջ գնալու կառավարություն և ոչ թե նախարարություն»,- հավելեց Զեյնալյանը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica