close
Եղանակը Երևանում
11 Դեկտեմբերի 2019
+2°
+5°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
11 Դեկ 2019
USD1478.02
GBP1628.98
EUR1529.50
RUB17.52
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Չինաստանում սատկել է աշխարհի ամենահազվագյուտ կրիաներից մեկը

Խճանկար

15 Ապրիլի 2019, 15:13
 Չինաստանում սատկել է աշխարհի ամենահազվագյուտ կրիաներից մեկը

Աշխարհում գոյություն ունեցող ամենահազվագյուտ կրիաներից մեկը`Յանգտզե հսկա փափկապատյանը, այսօր Չինաստանում սատկել է: Կենդանու մահվանից հետո այս պահին ամբողջ աշխարհում կրիաների այս հազվագյուտ տեսակից մնացել են ընդամենը 3-ը. տեղեկացնում է BBC-ն:

Կրիան հայտնի է նաև Rafetus swinhoei անունով: Էգ կենդանին սատկել է Չինաստանի հարավային հատվածում գտնվող Սուժոու կենդանաբանական այգում:

The female turtle being artificially inseminated in 2015

Մասնագետները մինչ 90-ամյա արարածի մահը` փորձել են նրան 5 անգամ արհեստականորեն բեղմնավորել : Չնայած այն հանգամանքին, որ, ըստ փորձագետների, բարդություններ չեն եղել, այնուամենայնիվ  հաջորդ օրվա ընթացքում կրիայի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է:

Ցեղատեսակն անհետացման եզրին է որսորդության, ձկնորսության և իրենց բնակատեղիների մասսայական ոչնչացման հետևանքով:

The male Yangtze giant softshell pictured lying on blue plastic wrapping

Նշվում է, որ չինական կենդանաբանական այգում  այս պահին պահվում է ցեղատեսակին պատկանող մեկ արու կրիա, մինչդեռ մնացյալ երկուսը ապրում են Վիետնամի վայրի բնության մեջ: Կրիաների խուսափողական բնավորությունը մասնագետներին թույլ չի տալիս որոշել վերջիններիս սեռը:

Այս պահին հայտնի չէ, թե ինչն է եղել կրիայի մահվան պատճառը: Փորձագետները հեռացրել են կենդանու ձվարանների հյուսվածքը`այն հասկանալու և հետագա ուսումնասիրություններ կատարելու նպատակով:

Ճոխ 2020
11 Դեկտեմբերի 2019, 13:39 Ճոխ 2020
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica