close
Եղանակը Երևանում
18 Հունիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հնս 2019
USD1477.78
GBP1598.37
EUR1534.35
RUB17.43
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ապրիլի 24-ը Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելու որոշումը պատմական փաստի ժխտման դեմ պայքարելու լավագույն միջոցն է

Քաղաքական

15 Ապրիլի 2019, 13:06
 Ապրիլի 24-ը Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելու որոշումը պատմական փաստի ժխտման դեմ պայքարելու լավագույն միջոցն է

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը շաբաթ, 13 ապրիլին Լիբանանի մէջ Ֆրանսայի դեսպան Պրիւնօ Ֆուշէին յղեց նամակ մը, որուն մէջ ողջունեց Ֆրանսայի նախագահ Էմանուէլ Մաքրոնի կողմէ Ֆրանսայի մէջ ապրիլ 24-ը Հայոց ցեղասպանութեան յիշատակման ազգային օր հռչակող հրամանագիրի ստորագրումը:

Մարմինը յիշեցուց, որ նախագահ Մաքրոն այդ առնչութեամբ ընտրական խոստում մը տուած էր 2017-ին, ապա զայն վերահաստատած քանի մը առիթներով, որոնց վերջինը այս տարուան 5 փետրուարին, Ֆրանսայի մէջ Հայկական կազմակերպութիւններու աշխատանքները համակարգող խորհուրդի տարեկան ընթրիքի ընթացքին:

Մարմինը նաեւ յիշեցուց, որ 2012-էն ի վեր 2 նախագահներ, վարչապետ մը եւ բազմաթիւ նախարարներ մասնակցած են Հայոց ցեղասպանութեան ոգեկոչման ապրիլ 24-ի տարեկան ժողովրդային հաւաքներուն եւ այդ առիթով խօսքեր արտասանած:

«Հայոց ցեղասպանութեան յիշատակման համար ճշդուած այս տարեկան պաշտօնական ազգային օրը կը նկատենք լաւագոյն միջոցը պայքարելու այս պատմական փաստի ժխտումին դէմ, ինչպէս նաեւ հոյակապ միջոց մը կենդանի պահելու յիշողութիւնը եւ կրթելու ապագայ սերունդները, որպէսզի մարդկութիւնը այլեւս երբեք ինքզինք չգտնէ մարդկութեան դէմ այսպիսի ոճիրներու դէմ յանդիման», նշուեցաւ Հայ դատի մարմինի նամակին մէջ:

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը այս առիթով իր խոր գնահատանքը յայտնեց Ֆրանսային, անոր ժողովուրդին ու կառավարութեան, ինչպէս նաեւ ողջունեց «նախագահ Մաքրոնը իր ընտրական խոստումը յարգելուն եւ ստորագրելուն համար այս հրամանագիրը, որուն համար ֆրանսահայերը կը պայքարէին 1965-էն ի վեր»:

Գլխավոր թշնամին
18 Հունիսի 2019, 20:17 Գլխավոր թշնամին
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica