close
Եղանակը Երևանում
21 Ապրիլի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Ապր 2019
USD1482.31
GBP1627.00
EUR1542.36
RUB17.54
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մինչ նոր հանդիպում ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության հիշատակման օրը. ֆրանսիացի պատգամավորը` Թուրքիային

Տարածաշրջան

15 Ապրիլի 2019, 10:57
 Մինչ նոր հանդիպում ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության հիշատակման օրը. ֆրանսիացի պատգամավորը` Թուրքիային

Օրեր առաջ Թուրքիայի Անթալիա քաղաքում տեղի ունեցած` ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուի ելույթի ընթացքում դիվանագիտական միջադեպ տեղի ունեցավ Չավուշօղլուի և ֆրանսաիցի պատգամավոր Սոնյա Կրիմիի միջև: Միջադեպից հետո Կրիմին և այլ պատգամավոր` Ժոել Գարիո Մայլամը, լքեցին սրահը:

Haberler.com կայքը տեղեկացնում է, որ Կրիմին իր ֆեյսբուքյան էջում ուղիղ եթերով անդրադարձել է միջադեպին և քննադատել Թուրքիայի քայլերը, մասնավորապես այն, որ թուրքերը սրահը լքելու տեսանյութում երաժշտություն էին ավելացրել: Այնուհետև Կրիմին դարձյալ անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը: «Դուք չեք կարող պատմությունը ձեր ուզածի պես գրել: Մինչ նոր հանդիպում ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության հիշատակման օրը,- ասել է նա:

Մայլամն, իր հերթին, թվիթերյան էջում քննադատել է Չավուշօղլու խոսքերը. «Շատ վատ է, որ և ԹԱՄԺ ղեկավար Մուսթաֆա Շենթոփը և ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն վիրավորում են Ֆրանսիային ՆԱՏՕ-ի վեհաժողովում նման անհարգալից և ոչ դիվանագիտական արտահայտություններով»:

Հիշեցնենք, որ  Ֆրանսիահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյան հրապարակային մարտահրավեր է ուղղել Ֆրանսայիայում Թուրքիայի դեսպանին` հրավիրելով հեռուստացույցային ուղիղ եթերով բանավեճի. պատասխանը ցարդ միայն լռություն է: 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica