close
Եղանակը Երևանում
17 Հունիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Հնս 2019
USD1477.83
GBP1601.49
EUR1535.70
RUB17.43
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Զարթոնք համայնքի ղեկավարը հրաժարական է ներկայացրել

Հասարակություն

14 Ապրիլի 2019, 11:33
 Զարթոնք համայնքի ղեկավարը հրաժարական է ներկայացրել

Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը հանդիպում է ունեցել Զարթոնք համայնքի ղեկավար Պարույր Սարգսյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են համայնքում ստեղծված լարված իրավիճակը հանգուցալուծելու հնարավոր տարբերակները: Քննարկման արդյունքում համայնքի ղեկավարը որոշում է կայացրել իր լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ դիմում ներկայացնել մարզպետարան և այդ մասին  հայտնել համայնքի բնակչությանը` հետագա բախումներից խուսափելու համար:

Ավելի ուշ Զարթոնքի համայնքապետարանում մարզպետ Համբարձում Մաթևոսյանը և համայնքի ղեկավար Պարույր Սարգսյանը հանդիպում են ունեցել համայնքի ավագանու, համայնքապետարանի աշխատակիցների և համայնքի բնակիչների հետ, որի ընթացքում համայնքի ղեկավարը պաշտոնապես հայտարարել է իր լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին` վստահեցնելով, որ իր որոշումը կայացրել է առանց ճնշումների գործադրման և այդ որոշմանը հանգել է հանուն համայնքի բնակչության համերաշխության:

Ողջունելով Պարույր Սարգսյանի` համայնքում խաղաղության հաստատմանն ուղղված քայլը` մարզպետ Համբարձում Մաթևոսյանը ներկայացրել է մինչ այս խնդրի լուծման ուղղությամբ իր նախաձեռնությունները և համայնքում  չլինելու պատճառները` անընդունելի համարելով հակաօրինական ցանկացած արարք` անկախ դրդապատճառներից: Նա վստահություն է հայտնել, որ իրավապահ մարմինները կարճ ժամանակահատվածում համարժեք իրավական գնահատական կտան ստեղծված իրավիճակին: Ամփոփելով հանդիպումը` մարզպետը շուտափույթ ապաքինում է մաղթել կողմերի միջև տեղի ունեցած բախումների արդյունքում վիրավորված անձանց` հույս հայտնելով, որ նման դեպքեր այլևս չեն կրկնվի: 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica