close
Եղանակը Երևանում
19 Սեպտեմբերի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Սեպ 2019
USD1476.26
GBP1593.94
EUR1526.74
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայրենիքի համար մարտնչելը՝ ճակատագրի պարգև է.Էռնեստ Շեկյան

Թեմա

13 Ապրիլի 2019, 21:20
 Հայրենիքի համար մարտնչելը՝ ճակատագրի պարգև է.Էռնեստ Շեկյան

58 տարեկան հասակում մահացել է ազատամարտիկ, Արցախի Հանրապետության մարտական  երկրորդ աստիճանի խաչի ասպետ, ՀՅԴ Շուշիի առանձին հրաձգային գումարտակի կրակային դասակի հրամանատար Էռնեստ Շեկյանը:

Ազատամարտին իր մասնակցությունը սկսել է դեռ 89-90 թվականներին՝ զենքի եւ զինամթերքի տեղափոխումից Շահումյանի եւ Մարտակերտի շրջաններ։ Անդամակցելով Դաշնակցությանը՝  ՀՅԴ Շուշիի առանձնակի գումարտակում ստանձնում է կրակային դասակի հրամանատարությունը։ Զորամիավորման կազմում անցնում է արցախյան գրեթե բոլոր թեժ ճակատներով։ 1992-1994 թվերին մասնակցել է Մարտակերտի, Հադրութի, Ասկերանի, Աղդամի, Քարվաճառի եւ այլ շրջանների ազատագրական եւ պաշտպանական մարտերին:

Զինադարդարից հետո էլ դառնում է Արցախի պաշտպանության բանակի սպա՝ մինչեւ առողջական խնդիրների պատճառով զորացրումը։ Բայց սիրտն արդեն մնացել էր Արցախում։ Այդտեղ էլ հաստատվում է բնակության։ Նրա համոզմամբ՝ հայրենիքի համար մարտնչելու հնարավորությունը ճակատագրի պարգեւ է: Ասում էր «դեռ Հայրենիք ձեռք չեմ բերել»՝ ակնարկելով Միացյալ Հայաստանի ազատագրության պայքարի շարունակումը։

Էռնեստ Շեկյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Մալաթիայի Սուրբ Աստվածածին եկեղեցում, երկուշաբթի՝ ժամը 18:00-ին, հուղարկավորությունը՝ երեքշաբթի ժամը 13:00-ին` Եռաբլուրում:

 

ԿԲ-ն թողարկել է նոր հուշադրամ
19 Սեպտեմբերի 2019, 13:06 ԿԲ-ն թողարկել է նոր հուշադրամ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica