close
Եղանակը Երևանում
23 Ապրիլի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Ապր 2019
USD1481.98
GBP1626.09
EUR1542.18
RUB17.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վարագավանքը՝ ավերման վտանգի առջև

Տարածաշրջան

13 Ապրիլի 2019, 11:49
 Վարագավանքը՝ ավերման վտանգի առջև

Վանի կարևոր պատմական արժեքներից Վարագավանքը պահպանության տակ չի առնվել, ինչի պատճառով վանքի կանգուն մնացած հատվածներն էլ են ավերման վտանգի տակ։ Այս մասին հաղորդում է vanpostasigazetesi.com կայքը:

8-11-րդ դարերում կառուցված պատմական Վարագավանքը գտնվում է Վարագա լեռան փեշերին։  Ժամանակի ընթացքում քանդված պատմական եկեղեցու գմբեթը 2011 թ. երկրաշարժի պատճառով էր քանդվել։

Հոդվածում մասնավորապես ասվում է. «Երբ զբոսաշրջիկները դիտում են պատմական եկեղեցու հին նկարներն ու այն համեմատում իրենց հանդիպած տեսարանի հետ, ցնցվում են։  Հատուկենտ կանգուն պատերի մնացորդներից բացի, այլ կանգուն հատված չի մնացել։ Պատմական կառույցի ներսում մի մզկիթի ու մզկիթի զուգարանի գոյության փաստը զբոսաշրջիկների կողմից զարմանքով է ընդունվում։ Կանգուն մնացած հատվածների բանալիները գյուղի իմամի մոտ են, իսկ այն պնդումները, թե պատմական կառույցին պատկանող քարերը գյուղացիների կողմից օգտագործվում են տների ու պարտեզների կառուցման համար, ցույց են տալիս եկեղեցու բարձիթողի վիճակը։ Այցելուներն էլ իրենց հերթին ասում են, որ եթե եկեղեցին իր նախկին տեսքը պահպաներ, գյուղի ու շրջակայքի ճակատագիրն էլ կարող էր փոխվել»։

Ըստ հոդվածագրի` նախորդ տարիներին օրակարգ էր եկել եկեղեցու մեջ կառուցված մզկիթը քանդելու, մեկ այլ հարմար վայրում նորը կառուցելու ու եկեղեցին վերանորոգելու նախագիծը։ Սակայն այդ նախագծի հետ կապված մինչ օրս որևէ հստակ քայլ չի արվել, սպասումներ էլ չկան, որ կարվեն։

Պատրաստեց Անի Մելքոնյանը

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica