close
Եղանակը Երևանում
22 Ապրիլի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Ապր 2019
USD1481.98
GBP1626.09
EUR1542.18
RUB17.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատել է կաշառք վերցրած փոխնախարարին

Իրավունք

13 Ապրիլի 2019, 11:10
 Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատել է կաշառք վերցրած փոխնախարարին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` զբաղեցրած պաշտոնից ազատվել է առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանը, որը 2019 թվականի մարտի 30-ին ձերբակալվել էր իր աշխատասենյակում կաշառք վերցնելու պահին և այժմ կալանավորված է այդ փաստով հարուցված գործով:

Հրապարակված որոշումը հիմնավորվում է «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ նախարարի տեղակալին վարչապետը պաշտոնից ազատում է նախարարի առաջարկությամբ: Արսեն Դավթյանի նկատմամբ քրեական գործի նախաքննությունը դեռ ավարտված չէ, նրա նկատմամբ չկա վերջնական իրավական ակտ, ինչը նշանակում է, որ այս պահին դեռ նրա մեղքն ապացուցված չի համարվում:

Հիշեցնենք՝ ապրիլի 2-ին ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, Արսեն Դավթյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը: 


yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica