close
Եղանակը Երևանում
21 Հուլիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հլս 2019
USD1476.48
GBP1596.79
EUR1535.52
RUB17.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արցախցիների իրավունքները չպետք է սահմանափակված լինեն մեր հանրապետության չճանաչվածության պատճառով

Արցախ

12 Ապրիլի 2019, 21:56
 Արցախցիների իրավունքները չպետք է սահմանափակված լինեն մեր հանրապետության չճանաչվածության պատճառով

ֆեյսբուքյան իր Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը գրել է.

«Ողջունելի է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթը ԵԽԽՎ-ում, հատկապես՝ Արցախի ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության ամրապնդման գործում եվրոպական կառույցների դերակատարման մասին հատվածը: Այո, մարդու իրավունքների համընդհանրությունը ենթադրում է, որ արցախցիների իրավունքները չպետք է սահմանափակված լինեն մեր հանրապետության չճանաչվածության պատճառով, և եթե ոչ միջազգային քաղաքական կառույցները, ապա առնվազն իրավապաշտպան կազմակերպությունները պարտավոր են չկաշկանդվել այդ հանգամանքով:

Դրա մասին տարիներ շարունակ բարձրաձայնում ենք մենք, հատկապես՝ ԱՀ և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանները: Մեր բոլոր միջազգային շփումների ժամանակ բարձրացնում ենք այդ հարցը, փնտրում ենք նոր հնարավորություններ, սակայն լուրջ և համակարգային արդյունքներ դեռևս չկան:

Հուսամ՝ ՀՀ իշխանությունները հետևողական կլինեն այդ օրակարգի գործնական առաջմղման հարցում, ինչը լրացուցիչ խթան կհանդիսանա շոշափելի արդյունքներ ունենալու համար:
Ես պատրաստ եմ բոլորի հետ առավելագույնս համագործակցել այս ուղղությամբ, որովհետև քաղաքացիական հասարակության և պետական մարմինների կարողությունների տևական զարգացումը կարևոր նախապայման է մարդու իրավունքների պաշտպանության մակարդակի շարունակական բարձրացման համար»,-ասված է գրառման մեջ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica