close
Եղանակը Երևանում
21 Ապրիլի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Ապր 2019
USD1482.31
GBP1627.00
EUR1542.36
RUB17.54
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վրացի փորձագետները փորձելու են գինի ստանալ Մարսում

Խճանկար

12 Ապրիլի 2019, 17:50
 Վրացի փորձագետները փորձելու են գինի ստանալ Մարսում

Վրացի գիտաշխատողների կարծիքով` գինի կարելի է ստանալ նաև Մարսում: Նրանց ոգեշնչել է վերջերս Թբիլիսիի արվարձանում հայտաբերված անոթը, որում 8 հազար տարվա գինի է եղել: Այս մասին տեղեկացնում է The Daily Mail պարբերականը:

IX Millennium անունը կրող նախագծով նախատեսվում է գինու արտադրություն կազմակերպել Մարս մոլորակում: Նախագծին մասնակցում են Թբիլիսիի բիզնեսի և տեխնոլոգիաների համալսարանը, Space Farms ընկերությունը, ինչպես նաև NASA-ն:

Նշվում է, որ գիտնական Նիկոլոզ Դոբորջգինիձեն պատմել է, որ ամերիկացի գիտնականների օգնությամբ գինեգործությունը կարելի է տիեզերք դուրս բերել: Հեղինակներն արդեն տեղեկություններ են հավաքում էքստրեմալ պայմաններում խաղողի տարբեր տեսակներ աճեցնելու մասին: Մասնավորապես, ըստ ծրագրի, նախատեսվում է առանձնացնել ճառագայթների նկատմամբ կայուն տեսակները:

Հաղորդվում է նաև, որ Space Farms ընկերությունը հատուկ ֆերմա-լաբորատորիա է կառուցելու, որը հնարավոր կլինի տեղակայել Կարմիր մոլորակում: Սպասվում է, որ հաջորդ փուլում գիտնականները կդիտարկեն խաղողի աճը ցածր ջերմաստիճանի, ճնշման, ինչպես նաև ճառագայթման բարձր մակարդակի պայմաններում:

 

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica