close
Եղանակը Երևանում
22 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Օգս 2019
USD1475.94
GBP1576.98
EUR1528.10
RUB17.20
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Լուրջ ներդրումներ այդպես էլ չկան, ներսի ներդրողին էլ կալանավորում են. Բադալյան

Տնտեսական

12 Ապրիլի 2019, 16:00
 Լուրջ ներդրումներ այդպես էլ չկան, ներսի ներդրողին էլ կալանավորում են. Բադալյան

Քաղաքագետ, քաղաքական տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանը վստահ է` «Սպայկա» ընկերության շուրջ լարված իրավիճակը հարթելու համար երկրի ղեկավարությունը` ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, կալանավորման փոխարեն այլ լուծում պետք է  գտներ:

Նրա համար անհասկանալի է` ինչպե՞ս ստացվեց, որ, օրինակ, մեծ սուպերմարկետների ցանց ունեցող անհատի մոտ ստուգումներ են իրականացվում ԱԱԾ-ի կողմից, բայց այդ ամբողջ պատմությունը փակվեց-գնաց` 16 մլն դոլարի  տուգանքը վճարելուց հետո: «Բայց երբ հարցը 15 մլն մասին է, որոշում են կալանավորել վերոնշյալ ընկերության տնօրենին: Վարչապետը իշխանության գալուց հետո հայտարարեց, թե խորհրդարանում  ներկայացված ՀՀԿ-ականները խանգարում են ներդրումային դաշտ ձևավորելուն: 4 ամիս է արդեն, որ հանրապետականները խորհրդարանում ներկայացված չեն, բայց, բացի երկու ձեռնարկություն բացելուց, լուրջ ներդրումներ չեն եղել»,- ասաց Բադալյանը:

Քաղտեխնոլոգը հիշատակեց նաև Ամուլսարի խնդիրը, որը տևական ժամանակ է` այդպես էլ լուծում չի ստանում, չի հստակեցվում` հանքը շահագործվելո՞ւ է, թե՞  ոչ: «Այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ մի կողմից ներդումներ չկան, մյուս կողմից կալանավորում են ներսի ներդրողներին: Այս պարագայում ի՞նչ է թվում իշխանության ներկայացուցիչներին` ներդրողներ կլինե՞ն, թե՞ ոչ: Գործարարների ու ներդրողների հետ վեճերը պետությունը պետք է փորձի կարգավորել հաշտեցման միջոցով, արդյունքում կշահի երկրի տնտեսությունը, ու բիզնեսը չի տուժի: Իսկ ձերբակալություններ ու տույժ-տուգանքներ նշանակելով` միայն պետական բյուջեն լցնելու խնդիրն է լուծվում»,- ընդգծեց Արմեն Բադալյանը:

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica