close
Եղանակը Երևանում
21 Ապրիլի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Ապր 2019
USD1482.31
GBP1627.00
EUR1542.36
RUB17.54
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Տուրեցկու երգչախումբ»-ը Երևանում կներկայանա երկու համերգով

Մշակույթ

12 Ապրիլի 2019, 11:10
 «Տուրեցկու երգչախումբ»-ը Երևանում կներկայանա երկու համերգով

Ռուսաստանի ամենահայտնի կոլեկտիվներից մեկը՝ լեգենդար Միխայիլ Տուրեցկու «Տուրեցկու երգչախումբ»-ը («Хор Турецкого») Երևանում կներկայանա երկու համերգով՝  մայիսի 27-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում և մայիսի 28-֊ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի փոքր դահլիճում:

 «The best» խորագրի ներքո կհնչեն «Տուրեցկու երգչախմբի» երգացանկի լավագույն ստեղծագործությունները:

Ի դեպ, նշենք, որ սկզբում կոլեկտիվը Երևանում պետք է հանդես գար միայն մեկ համերգով, սակայն հաշվի առնելով  հայ հասարակության շրջանում նրանց արվեստի նկատմամբ մեծ  հետաքրքրությունը, որոշվել է  ևս մեկ համերգ ավելացնել:

«Տուրեցկու երգչախումբ»-ը բաղկացած է տասը մենակատարից, այն ղեկավարում է Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ Միխայիլ Տուրեցկին:

Երգչախումբը ներկայացնում է տարբեր ազգությունների, դարաշրջանների, ժանրերի երաժշտություն, նրանք երգեր են կատարում աշխարհի ավելի քան 10 լեզվով՝ անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն: Նրանք մեր երկրում վերջին անգամ եղել են  2012 թվականին:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica