close
Եղանակը Երևանում
21 Հուլիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հլս 2019
USD1476.48
GBP1596.79
EUR1535.52
RUB17.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Զախարովան մեկնաբանել է Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո Արցախի կողմից արված հումանիտար առաջարկները

Արցախ

11 Ապրիլի 2019, 18:06
 Զախարովան մեկնաբանել է Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո Արցախի կողմից արված հումանիտար առաջարկները

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ավանդական ճեպազրույցի ժամանակ հայ լրագրողը հետաքրքրվել է` ինչպե՞ս է նա վերաբերվում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` Վիեննայում կայացած հանդիպումից հետո համատեղ հումանիտար նախագծերի իրականացման մասին հայտարարությանը: Ըստ լրագրողի ` այդ հանդիպումից հետո Արցախը երկու առաջարկ արեց, որոնից մեկը վերաբերում էր Արցախի օդային տարածքը միջազգային ավիաուղիների համար բացելուն, երկրորդը` երկու կողմից Սարսանգի ջրամբարի համատեղ օգտագործմանը:

«Ինչպե՞ս կգնահատեք այդ առաջարկությունները, որքանո՞վ դրանք կարող են կողմերին մոտեցնել հակամարտության լուծմանը»,-հարցրել է լրագրողը:

«Կարծում եմ, որ առաջին հերթին նման և այլ նախաձեռնությունները պետք է գնահատեն հակարմարտության կարգավորման մեջ ներգրավված կողմերը: Այնուհետև` եթե  այլ երկրների կամ համանախագահների մասնակցության կարիք լինի, այդ հարցը կարող է դիտարկվել: Լավ հնարավորություն կլինի այդ և այլ հարցերի քննարկման համար նաև Մոսկվայում սպասվելիք հանդիպումը»,- պատասխանել է Զախարովան` հավելելով, որ Մոսկվայում նախատեսվում են նաև ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ երկկողմ հանդիպումներ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica