Արթուր Ալեքսանյանը սպիտակ արջուկներ է ուղարկել Սիրիա
Հասարակություն

Ըմբշամարտի աշխարհի և Եվրոպայի եռակի, 2016 թվականի օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը միացել է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի «Մենք ձեզ հետ ենք» մարդասիրական նախաձեռնությանը: Այս մասին տեղեկանում ենք ՊՈԱԿ-ի ֆեյսբուքյան պաշտոնական կայքէջից:
Օլիմպիական չեմպիոնը` «Սպիտակ արջ»-ը, սպիտակ արջուկներ է ուղարկում Սիրիայի Հալեպ քաղաքում բնակվող երեխաներին: