close
Եղանակը Երևանում
18 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Օգս 2019
USD1475.92
GBP1578.43
EUR1527.46
RUB17.22
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պետք է հարգել նաև այդ անձի իրավունքները և այս վեճը մշտապես չբորբոքել. Զեյնալյանը՝ Քոչարյանին տեսակցելու մասին

Քաղաքական

10 Ապրիլի 2019, 16:01
 Պետք է հարգել նաև այդ անձի իրավունքները և այս վեճը մշտապես  չբորբոքել. Զեյնալյանը՝ Քոչարյանին տեսակցելու մասին

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը Մարտի 1-ի գործով հարցաքննվել է որպես վկա` որպես Լևոն Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչ: «Վիճարկել ենք ԿԸՀ ընդունած որոշումը կամ ընտրության արդյունքները»,- այսօր Բարձրագույն  դատական խորհրդի մեկամյակին նվիրված միջոցառումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Զեյնալյանը նշեց, որ ՀՀ և եվրոպական դատարաններում ներկայացրել է 2008-ի մարտի 1-ին 9 սպանվածների, ինչպես նաև այդ իրադարձությունների շրջանակում ձերբակալվածների և ազատազրկվածների շահերը, այսօր նման իրավունք չունի՝ որպես նախարար:

Ինչ վերաբերում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին տեսակցելու հարցին՝ Զեյնալյանը շեշտեց. «Այս հարցին ես բազմիցս պատասխանել եմ, բայց ևս մեկ անգամ կպատասխանեմ՝ ես արդարադատության նախարար եմ, և իմ ենթակայության տակ են ՔԿՀ-ները: Ես պատասխանատու եմ այս ոլորտում քաղաքականության և պահման պայմանների համար: Ես կարող եմ այցելել յուրաքանչյուր խուց և տեսնել յուրաքանչյուր խցի և յուրաքանչյուրի պահման պայմանները: Ես իմ այցելությունները միանձնյա չեմ կատարում: Ռոբերտ Քոչարյանը խցում միանձնյա է, և այստեղ եղած վեճի մասով մենք անհավասար պայմանների մեջ ենք գտնվում այդ անձնավորության հետ: Պետք է հարգել նաև այդ անձի իրավունքները և այս վեճը մշտապես  չբորբոքել: Մենք կարող ենք ներկայացնել վկաներ` մեր տեսակետը հաստատելու համար, հետևաբար` դրա վերաբերյալ փաստ ու տեսակետ չենք հայտնում՝ հարգելով նաև մարդու իրավունքները: Այս հարցը փակում ենք ընդհանրապես»:

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica