close
Եղանակը Երևանում
21 Ապրիլի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Ապր 2019
USD1482.31
GBP1627.00
EUR1542.36
RUB17.54
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Երևանյան հեռանկարներ»-ի 20-րդ հոբելյանական փառատոնի մեկնարկը կազդարարի բրիտանական «The Swingles» խումբը

Մշակույթ

10 Ապրիլի 2019, 14:15
 «Երևանյան հեռանկարներ»-ի 20-րդ հոբելյանական փառատոնի մեկնարկը կազդարարի բրիտանական  «The Swingles» խումբը

«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի  հոբելյանական տարվա մեկնարկը կտրվի բրիտանական «The Swingles» լեգենդար վոկալ խմբի համերգով՝ ապրիլի 29-ին՝  ժամը 19:30-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

Հիսուն տարվա պատմություն ունեցող եւ հինգ «Գրեմմի» մրցանակի արժանացած խումբը ձեւավորվել է Փարիզում Ուորդ Սվինգլի կողմից: Առաջին «Սվինգլները» էստրադային երգիչների՝ Շառլ Ազնավուրի, Էդիտ Պիաֆի եւ Միշել Լեգրանի ձայնակցողներն էին, որոնց շարքում էր նաեւ վերջինիս քույրը` Քրիստին Լեգրանը: Խմբին համաշխարհային ճանաչում բերեց 1960թ.-ին թողարկած Յոհան Սեբաստաին Բախի ստեղծագործությունների փոխադրումը ութ ձայների համար: «Սվինգլների» նորարարական եւ վիրտուոզ երգեցողությանն անմիջապես հիացական արձագանքներ ուղղեցին Էլլա Ֆիցջերալդը, Եհուդի Մենուհինը, այլ մեծանուն երաժիշտներ:

Երեւանում խումբը հանդես կգա Look Back (ForWard) ծրագրով, որը հետհայացք է «Սվինգլ»-ի հիսունամյա փառահեղ երաժշտական պատմությանը: Այն ներառում է 60-ականների եւ 70-ականների երգիչ-երգահանների ստեղծագործություններ, մերօրյա բրիտանական ֆավորիտներ, Բախ, Սայմըն եւ Գարֆունկել, Բիթլզ եւ ավելին:

«Սվինգլների» երկացանկը ընգրկում է համաշխարհային դասական, ջազ, էթնիկ, ժամանակակից` բոլոր ազգերի եւ ժամանակների երաժշտություն: Այսօր խմբի կազմում ընդգրկված են յոթ երգիչներ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Կանադայից եւ Գերմանիայից:

«Սվինգլը» արդեն կես դար շարունակ ընդլայնում է վոկալ երաժշտության  պատկերացումների հորիզոնը։ Նրանք դարձել են բազմամիլիոնանոց լսարանի սիրելիները, հոլիվուդյան եւ այլ հայտնի ֆիմերի սաունդթրեքերը ձայնագրելու համար: Խումբը համարվում է մոլորակի ակապելա երգեցողության բոլոր ժամանակների չգերազանցված վարպետը:

Մարդկային ձայնով տարբեր երաժշտական գործիքների ձայների վերարտադրումը «Սվինգլների» չգերազանցված կարողությունն է, որը տասնյակ տարիների ընթացքում նմանակվել է բազմաթիվ կատարողների կողմից` ոգեշնչման աղբյուր  դառնալով բազմաթիվ կոմպոզիտորների համար։

Լուչիանո Բերիոն իր սենսացիոն «Սիմֆոնիա»-ում առաջին անգամ ուսումնասիրեց եւ բացահայտեց «Սվինգլների» ձայները նվագախմբային դասակարգմամբ: Խումբը նույն շուքով եւ մեծագույն արձագանքների ներքո շարունակում է կատարել այդ ստեղծագործությունը ողջ աշխարհում, որի վերջին կատարումները հնչել են Սան Ֆրանցիսկոյի Դեյվիս համերգասրահում՝ Մայքլ Թիլսոն Թոմասի, Լոնդոնի «Ռոյալ Ֆեստիվալ» համերգասրահում՝ Վլադիմիր Յուրովսկու եւ Միլանի Լա Սկալայում՝ Ջոն Աքսելրոդի ղեկավարությամբ։

Հյուսիսային եւ Հարավային Ամերիկա, Եվրոպա եւ Ասիա իրենց կանոնավոր շրջագայություններից բացի՝ խումբը յուրաքանչյուր հունվար ամսին Քինգս Փլեյսում հանդես է գալիս իր «Լոնդոնյան ակապելլա» փառատոնով: Բրիտանական մայրաքաղաքում փառատոնն առաջինն է իր տեսակի մեջ, որը հյուրընկալում է վոկալի ամենատաղանդավոր վարպետներին։

 «Երևանյան հեռանկարներ» 20-րդ միջազգային երաժշտական փառատոնն անցկացվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հովանու ներքո:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica