close
Եղանակը Երևանում
22 Ապրիլի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Ապր 2019
USD1481.98
GBP1626.09
EUR1542.18
RUB17.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ստեփանակերտում մեկնարկել է աթլետիկայի անհատական առաջնությունը

Սպորտ

9 Ապրիլի 2019, 15:24
 Ստեփանակերտում մեկնարկել է աթլետիկայի անհատական առաջնությունը

ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության նախաձեռնությամբ այսօր՝ ապրիլի 9-ին, Ստեփանակերտի հանրապետական մարզադաշտում մեկնարկել է աթլետիկայի անհատական առաջնությունը: Մրցաշարին  մասնակցում  են  մայրաքաղաքի և  շրջանների  լավագույն 80  մարզիկները: Այս մասին տեղեկացնում է «Արցախպրես»-ը:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում առաջնության  գլխավոր մրցավար Կարեն Մելքումյանն ասել է, որ  մրցաշարի նպատակն է հանրապետությունում աթլետիկայի մասսայականացումն ու զարգացումը  և  մարզիկների վարպետության բարձրացումը:

«Առաջնությանը  մասնակցում է 8 թիմ,  յուրաքանչյուր  թիմում  ընդգրկված  է 10 մարզիկ՝ 5 տղա, 5 աղջիկ, և 1 մարզիչ: Մրցաշարը տևելու է 2 օր: Հաղթողները կպարգևատրվեն մեդալներով, գավաթներով  և դրամական պարգևներով: Ուժեղագույն մարզիկները կընդգրկվեն ԱՀ    աթլետիկայի  հավաքական թիմում, որը կմասնակցի ՀՀ մեծահասակների առաջնությանը և Համահայկական խաղերին: Ունենք մեծ ակնկալիքներ և վստահ ենք, որ նրանք կներկայանան պատշաճ մակարդակով ու  կգրավեն  պատվավոր  տեղեր»,-մասնավորապես  ասել է  գլխավոր  մարզիչը:


yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica